Գարնան ամենասպասված ֆիլմերից մեկը ձախողվեց կինոշուկայում և չհայտնվեց բազմաթիվ երկրների մեծ էկրաններին: «Վերադարձ խավար» (Back to Black) կինոնկարի սյուժեն նվիրված է հանրահայտ երգչուհու ուղու սկզբին․ 2000-ականներին Էմի Ուայնհաուս անունը դեռ նոր էր ճանաչելի դառնում: Առաջին ալբոմը նրան մեծ հաջողություն է բերում։ Միաժամանակ նա հանդիպում է իր սիրուն, և այդպես սկսվում է նրա կյանքի դրաման։
Քիչ դերակատարումներ ունեցող երիտասարդ դերասանուհի Մարիսա Աբելան է մարմնավորել հերոսուհուն։ Դերասանուհու երիտասարդ տարիքը լավ է համակցվում Էմիի հանդուգն բնավորության հետ, սակայն նրա խաղը որոշ չափով միակողմանի է թվում, բացի այդ էլ միակ բանը, որը միավորում է նրան երգչուհու կերպարի հետ, թերևս, դիմահարդարումն է։ Կարծում եմ, որ հասուն դերասանուհին ավելի լավ կխաղար այս դերը, քանի որ Էմիի անհատականությունը հեռու է ինֆանտիլությունից ու միամտությունից և շատ ավելի բազմակողմանի է, կրքոտ ու ազատասեր։
Իհարկե, Աբելան փորձել է պատկերել Էմիի անզուսպ և էքսցենտրիկ բնավորությունը, բայց դրանք հաճախ գրոտեսկային տեսարաններ են, որոնք ինքնին չափազանցված են:
Հետաքրքիր է, որ ֆիլմում Աբելան ինքն է երգում Էմիի երգերը, ինչը որպես կինեմատոգրաֆիկ քայլ բավականին լավն է, բացի այդ դերասանուհին լավ ձայն ունի, սակայն ակնհայտ է, որ Էմիին նվիրված ֆիլմում պետք է հնչեր նրա ձայնը, այլ ոչ թե դրա նմանակումը։
Ֆիլմը նկարահանվել է անհաջող, ոչ հմտորեն, հապշտապ և, ասես, երգչուհու ջերմեռանդ երկրպագուի կողմից։ Հուզականությամբ և դինամիկայով լի ժապավենում, այդուհանդերձ բացակայում է հենց Էմին, նրա տաքարյուն բնավորությունն ու կրքոտությունը: Իսկ Մարիսա Աբելան որոշ դրվագներում խիստ անհամոզիչ է։
Այս ամենը ֆիլմին տալիս է սիրողական հմայք, որը կարելի է նայել մեկ անգամ երեքշաբթի օրվա ձանձրալի երեկոյան: Ի դեպ, այդպես էլ ստացվել է, սակայն լեգենդար երգչուհուն նվիրված լինելու պատճառով ֆիլմից ավելի շատ ակնկալիքներ կային, որոնք չարդարացվեցին։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին