Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

36-ամյա կանադուհին «պայքարում է գենդերային հավասարության համար»՝ հանրության առաջ մերկացնելով իր կուրծքը

23:28, 26 հունիսի

36-ամյա կանադուհի Էյլի Ադամսը հանրային մերկությունը համարում է ոչ թե այլասերված հոբբի, այլ «պայքար կանանց իրավահավասարության համար»։ Վերջին շաբաթվա ընթացքում նա ցուցադրում է իր կուրծքն ու հետույքը Նյու Յորքի փողոցներում՝ համարելով դա «գենդերային հավասարության քարոզչություն»։

«Եթե տղամարդիկ կարող են առանց վերնաշապիկի շրջել՝ առանց ոտնձգությունների վախի, ապա կանայք նույնպես պետք է այդպես անեն»,-ասում է Էյլին: «Մերկ լինելը նորմալ է»,-պնդում է նա: «Ես պարզապես զվարճանում եմ եւ մարտահրավեր եմ նետում ստատուս քվոյին»:

«Մերկ լուրերի» հաղորդավարուհի Ադամսը, որը բնակվում է Տորոնտոյում, ասում է, որ իր բաց «ներկայացումը» «արդարության» մասին է:

«Նյու Յորքում արդեն 30 տարի է՝ կանանց թույլ է տրվում թոփլես/առանց վերնազգեստի/ շրջել, եւ շատ կանայք դա ընդունել են որպես գենդերային հավասարության դրսեւորում»,-ասել է նա՝ վկայակոչելով 1992 թվականի Նյու Յորք նահանգի դատարանի որոշումը: «Կարծում եմ՝ մերկությունը հետաքրքիր է»,-հավելել է Ադամսը,-«Եվ սա նաեւ մերկությունը նորմալացնելու միջոց է: Սա ինձ համար ապրելակերպ է»:

Կինը վստահ է, որ բոլոր մարդիկ պետք է հպարտությամբ ցուցադրեն իրենց մարմնի ինտիմ մասերը։ «Մերկությունն իմ կյանքի կարեւոր մասն է եղել. ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր բացասական զգացումներ ունեն դրա հետ կապված»,-ասում է Ադամսը,-«Մենք բոլորս ծնվել ենք այսպես, եւ մենք պետք է ընդունենք մեր սեփական մարմիններն ու սիրենք մյուսների զարմանալի մարմինները»:

Նա նշում է, որ բախվել է հակազդեցության, բայց թույլ չի տա, որ ատողները տապալեն իրեն: «Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չի նկատում, որ ես ինչ-որ բան եմ անում, իսկ եթե նկատում են, կամ ժպտում են, կամ ծիծաղում... Կուրծքը կարող է լուսավորել մարդու օրը: Եթե ​​ձեզ դուր չի գալիս, մի ​​նայեք»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել