Ֆրեդի Մերկուրիի «կինը» մի քանի միլիոն ֆունտ ստերլինգի անսպասելի եկամուտ կստանա Queen-ի կատալոգի ռեկորդային՝ 1 միլիարդ ֆունտ ստերլինգով վաճառքից հետո:
73-ամյա Մերին այն կինն է, ով նվաճել էր ռոքի լեգենդ Ֆրեդիի սիրտը եւ դարձել նրա ունեցվածքի շահառուն 1991 թվականին՝ նրա մահից հետո:
Ըստ The Sun-ի՝ Մերին այժմ կստանա 187,5 միլիոն ֆունտ՝ Sony-ի հետ պայմանագիր կնքելուց հետո: Նախկինում նա ստացել է Ֆրեդիի ունեցվածքի կեսը եւ եւս 25 տոկոսը՝ նրա ծնողների մահից հետո:
Լոնդոնի բնակչուհին նաեւ ստանում է Queen Productions-ի եկամտի 18,75 տոկոսը: Ընկերությունը վերահսկում է կատալոգը եւ վճարում է ողջ մնացած անդամներին՝ Ռոջեր Թեյլորին, Ջոն Դիքոնին եւ Բրայան Մեյին: Մերին կանոնավոր կապ չի պահպանում խմբի անդամների հետ, բայց Ֆրեդիի պատվին ստեղծված Mercury Phoenix Trust-ի հոգաբարձուներից է:
Հաղորդվում է, որ գումարը ստանալուց հետո Մերին կհայտնվի Բրիտանիայի ամենահարուստ կանանց ցուցակի թոփ 100-ում։
Մերին և Ֆրեդին առաջին անգամ հանդիպել են 1970 թվականին, երբ նա երիտասարդ ձգտող երաժիշտ էր, ով Լոնդոն էր տեղափոխվել Զանզիբարից:
Զույգը նշանվել է 1973 թվականին, սակայն երեք տարի անց Ֆրեդին նրան ասել է, որ միասեռական է։ Մերին և Ֆրեդին երբեք օրինականորեն ամուսնացած չեն եղել, բայց նա նրան անվանել է իր «կինը», նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնել է, որ գեյ է՝ վերջ տալով իրենց սիրավեպին:
Հազվագյուտ հարցազրույցներից մեկում Մերին հիշել է. «Նա ասաց. «Ես կարծում եմ, որ ես բիսեքսուալ եմ»: Ես նրան ասացի. «Ես կարծում եմ, որ դու գեյ ես»: Եվ ավելին ոչինչ չասվեց։ Մենք պարզապես գրկախառնվեցինք»: Մերին եւ Ֆրեդին ողջ կյանքի ընթացքում մնացին մտերիմ ընկերներ։
Queen-ը վաճառել է հիթերի իր խորհրդանշական կատալոգը հսկայական՝ 1 միլիարդ ֆունտով: Այժմ Sony-ին են պատկանում խմբի բոլոր հիթերը, այդ թվում՝ Bohemian Rhapsody-ն, Don't Stop Me Now-ն եւ I Want To Break Free-ն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:17, 3 հուլիսի
Forbes-ը դարձել քննադատության թիրախ «Բրիջերթոնների» մասին հոդվածի պատճառով14:20, 3 հուլիսի
Լավագույն ընկերները՝ Բեն Աֆլեքը եւ Մեթ Դեյմոնը, նորից միասին կլինեն էկրանին13:56, 3 հուլիսի
Աշխարհի ամենահարուստ մարդու հարսնացուն շարունակում է վայելել հանգիստը Հունաստանի ափերի մոտ 500 մլն դոլար արժողությամբ զբոսանավով13:10, 3 հուլիսի
Ռիտա Օրան մթագնել է բոլորին փայլուն «մերկ» զգեստով12:22, 3 հուլիսի
Երկրպագուները Ջենիֆեր Լոպեսի նիհարելը կապել են Բեն Աֆլեքի հետ ունեցած անհամաձայնության հետ11:19, 3 հուլիսի
Մադոննայի դստեր՝ Լուրդես Լեոնի «պատռված» զգեստը քիչ բան էր թողնում երեւակայության համար10:55, 3 հուլիսի
Ռուսաստանում կոչ են անում արգելել Քանիե Ուեսթին մտնել երկիր երգերի «այլասերված տեքստերի» պատճառով10:18, 3 հուլիսի
Ամերիկյան դերասան Նիք Քենոնը բացատրել է, թե ինչու է 10 մլն դոլարով ապահովագրել իր ամորձիները09:00, 3 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 2 հուլիսի
Օլյա Հակոբյանն իր նոր ֆոտոշարքում ցուցադրել է սպորտային կազմվածքը22:20, 2 հուլիսի
«Վիշապի տան» վերջին դրվագը ցնցել է հանդիսատեսին բացահայտ սեքսուալ տեսարանով21:32, 2 հուլիսի
Ջուդի Դենչը եւ Սիան Ֆիլիպսը կդառնան Լոնդոնի The Garrick տղամարդկանց ակումբի առաջին կին անդամները