Քանիե Ուեսթի կինը՝ Բյանկա Սենսորին, կտրականապես հերքել է այն պնդումները, թե ինքը ամուսնու աշխատակիցներին պոռնո-նյութեր է ուղարկել, որոնք իբր հասանելի են եղել անչափահասներին, որոնք աշխատում են ռեփերի Yeezy Porn պլատֆորմում։
«Բյանկան ինձ լիազորել է ընդգծել, որ ցանկացած պնդում այն մասին, որ նա ցուցադրել կամ ստիպել է ցուցադրել անչափահասներին ինչ-որ պոռնոգրաֆիական նյութեր, վիրավորական են, զզվելի եւ լիովին սուտ են»,- հայտարարությունում նշել է Ուեսթի աշխատակազմի նախկին ղեկավար Մայլո Յանոպուլոսը։
Նա քննադատել է այն աշխատակիցներին, որոնք կանգնած են աղմկալի հայտարարությունների հետեւում՝ հայտնելով, որ նրանք երբեք չեն աշխատել Yeezy-ում, իսկ նրանց «զզվելի սուտը» «ողբերգական է, հուսահատ եւ ուղղված է ուշադրություն գրավելուն»։ Յանոպուլոսը հայտնել է, որ մեղադրանքները հիմնված են «ամենաողբերգական եւ ագահ ստի վրա, որը կարելի է պատկերացնել», քանի որ «Yeezy Porn գոյություն չունի»։
Հայցում, որը հայտնվել է TMZ-ի տրամադրության տակ, նշվել է, որ 29-ամյա Սենսորին ապրիլին Yeezy-ի աշխատակցին ուղարկել է սեռական տեսանյութի հղում։ Պարբերականի տվյալներով՝ անչափահասները, որոնք աշխատում են Yeezy Porn ենթադրյալ հավելվածի մշակման վրա, պաշտպանված չեն եղել կոնտենտը դիտելուց։
Թեեւ Բյանկան գործով պատասխանող չի նշված, Յանոպուլոսը եւ Ուեսթը մեղավոր են համարվել այն բանում, որ նրանք իբր չեն վճարել աշխատակիցներին մինչեւ մայիսի 1-ը հավելվածն ավարտելու համար երկար աշխատելու դիմաց։
Հայցում նշված է, որ աշխատակիցները, որոնց մեջ կան նաեւ 14 տարեկան միջազգային մշակողներ, չեն ստացել խոստացված վճարը՝ 120 000 դոլարի չափով՝ պոռնոհավելվածի եւ Ուեսթի YZYVSN հոսքային հավելված մշակման համար, որը նպատակ ունի մրցակցել Spotify-ի եւ Apple Music-ի հետ։
Յանոպուլոսը քննադատել է այդ մեղադրանքները Page Six-ի իր հայտարարությունում՝ հայտնելով. «Այն ամենն, ինչ արել եմ այդ ժամանակվանից, այն է, որ փորձել եմ հասնել հավելվածներն ստեղծողներին վճարելուն, ինչպես ցույց է տալիս ընդարձակ նամակագրությունը»։ Նա նաեւ հայտնել է, որ ոչ մի անչափահաս երբեք անօրինական չի աշխատել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 6 հուլիսի
Հայտնիները պատրաստ են 5 միլիոն դոլար ծախսել միլիարդատեր Մայքլ Ռուբինի «սպիտակ երեկույթի» համար18:17, 6 հուլիսի
Աշխարհի ամենահարուստ մարդը ծաղրել է Մարկ Ցուկերբերգին վիրուսային տեսանյութի պատճառով16:08, 6 հուլիսի
Մարկ Ցուկերբերգի` Անկախության օրվան նվիրված ինստագրամյան հոլովակը վիրուսային է դարձել14:17, 6 հուլիսի
Քեթի Փերիի գլամուրային կերպարը՝ Dolce & Gabbana-ից13:22, 6 հուլիսի
Վինի Հարլոուն եւ Էմիլի Ռատակովսկին սեքսուալ սպիտակ զգեստներով են մասնակցել միլիարդատեր Մայքլ Ռուբինի երեկույթին12:23, 6 հուլիսի
Մադոննան կրակոտ լուսանկարներ է հրապարակել առեղծվածային երիտասարդի հետ10:30, 6 հուլիսի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները՝ միլիարդատեր Մայքլ Ռուբինի հայտնի «սպիտակ երեկույթին»09:00, 6 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:30, 5 հուլիսի
El Pais. Ինչպես «Barbie vagina»-ն դարձավ հերթական անառողջ թրենդը22:18, 5 հուլիսի
Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը նշում են ամուսնության 11-ամյակը21:15, 5 հուլիսի
Zivert-ը հայտնել է հիվանդությունից հետո բեմ վերադառնալու մասին20:25, 5 հուլիսի
Զաք Էֆրոնն արձագանքել է իր նախկին սիրելիի՝ Վանեսա Հաջենսի հղիությանը