Կրիպտոարժույթում ներդրումներ կատարելը վերջին տարիներին մեծ տարածում է գտել։ Ինտերնետ-մշակույթում անգամ հայտնվել է cryptobros հասկացությունը՝ կիբեռ-եղբայրներ, տղամարդկանց՝ վիճելի եւ մեծամիտ կերպարների խճճված խառնուրդ։
2022թ-ին Տորոնտոյի եւ Մայամիի համալսարանների հետազոտողների խումբը որոշեց ուսումնասիրել, թե իրականում ինչպիսին են կրիպտոարժույթում ներդրումներ կատարողները։ Արդյունքում՝ կրիպտոներդրողների հոգեբանական առանձնահատկությունները համընկել են հետազոտողների վարկածների հետ. նրանք հավատում են դավադրության տեսությանը, աջակցում են քաղաքական ծայրահեղականությանը եւ ունեն, այսպես կոչված, «մութ անձի» գծեր (նարցիսականություն, մաքիավելիականություն, փսիխոպաթիա եւ սադիզմ)։ Արդյունքները հրապարակվել են այս շաբաթ Plos One գիտական ամսագրում։
Սկզբում հետազոտողները նկատի չունեին այս կարծրատիպային հայեցակարգը, բայց նրանց եզրահանգումները շատ մոտ են պոպուլյար գաղափարին։ «Գուցե համընկնումը, որ մեր արդյունքները որոշ աստիճանով հաստատում են կրիպտո-եղբայրների մասին գաղափարը, զվարճալի է»,- խոստովանում է Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Շեյն Լիթրելը։ Նրանց նախնական մտահղացումն էր պարզել, թե ինչով են աչքի ընկնում կրիպտոարժույթ ունեցողները, արդյո՞ք նրանք իսկապես «հոգեբանորեն ոչ նորմատիվային» եւ «քաղաքականապես ոչ ավանդական» են։ Ֆինանսական ներդրումների այս ոլորտը վերջին տարիներին բավական արագ դարձել է պոպուլյար, ուստի մեզ համար հետաքրքիր էր, թե ինչու ոմանց դա գրավում է, իսկ ոմանց՝ ոչ»,- բացատրել է Լիթրելը։
«Անձի, այսպես կոչված, մութ գծերը կապված են ոչ նորմատիվային հարաբերության հետ։ Օրինակ, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու՝ ռիսկային ֆինանսական վարքով, ինչպիսին են մոլախաղերը, եւ ֆոնդային շուկայում ռիսկային ներդրումները, զբաղվելու աստիճանը կարելի է կանխատեսել անձի որոշակի գծերի մակարդակով, ինչպիսին է նարցիսականությունը կամ փսիխոպաթիան։ Շատ դեպքերում կրիպտոարժույթները իրենց բնույթով ֆինանսական ներդրումներ են ռիսկի բարձր մակարդակով, ուստի իմաստ կա, որ ընդհանրապես ռիսկային ֆինանսական վարքի հետ կապված գծերը նույնպես տեղ ունենան նաեւ այս տեսակում»,-ավելացնում է նա։
Տեղեկության այլընտրանքային աղբյուրները կրիպտոարժույթ ունենալու եւս մեկ հիմնական կանխատեսիչ են. «Կրիպտոներդրողները ավելի մեծ հավանականությամբ նորություններ կստանան սոցիալական ցանցերի երկրորդային աղբյուրներից, ինչպիսին են Telegram-ը, Truth Social-ը եւ Reddit-ը, եւ մենք ավելի քիչ հավանականությամբ կփնտրենք տեղեկություն ավանդական, վստահության արժանի աղբյուրներից։ Ես համոզված չեմ, բայց կարծում եմ, որ մեր հետազոտությունը կարող է լինել այդ կապն ուսումնասիրող առաջիններից մեկը»,- բացատրում է Լիթրելը՝ ավելացնելով, որ վարքի այդ տեսակը կարող է կապված լինել ռիսկի թերագնահատման հետ՝ պայմանավորված արժույթի այդ տեսակի օգտագործմամբ։
«Կրիպտոարժույթ ունեցողները կարող են ավելի խեղաթյուրված պատկերացում ունենալ ռիսկերի մասին՝ կապված այդ տեսակի ներդրումների հետ, քանի որ նրանք, թերեւս, նախընտրում են տեղեկության քիչ հուսալի աղբյուրները»,-ավելացնում է նա։
Հետազոտությունը չի հաստատում, որ բոլոր կրիպտոներդրողներն են այդպիսին, բայց մարդկանց տոկոսը, ովքեր իրենց որակում են որպես այդ խմբում նման գծեր ունեցողներ, հատկապես նկատելի է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը