«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կիբեռ-եղբայրներ. զոհի հոգեկերտվածքով ինքնասիրահարված տղամարդիկ, որոնք հավատում են դավադրության տեսությանը

23:07, 11 հուլիսի

Կրիպտոարժույթում ներդրումներ կատարելը վերջին տարիներին մեծ տարածում է գտել։ Ինտերնետ-մշակույթում անգամ հայտնվել է cryptobros հասկացությունը՝ կիբեռ-եղբայրներ, տղամարդկանց՝ վիճելի եւ մեծամիտ կերպարների խճճված խառնուրդ։

2022թ-ին Տորոնտոյի եւ Մայամիի համալսարանների հետազոտողների խումբը որոշեց ուսումնասիրել, թե իրականում ինչպիսին են կրիպտոարժույթում ներդրումներ կատարողները։ Արդյունքում՝ կրիպտոներդրողների հոգեբանական առանձնահատկությունները համընկել են հետազոտողների վարկածների հետ. նրանք հավատում են դավադրության տեսությանը, աջակցում են քաղաքական ծայրահեղականությանը եւ ունեն, այսպես կոչված, «մութ անձի» գծեր (նարցիսականություն, մաքիավելիականություն, փսիխոպաթիա եւ սադիզմ)։ Արդյունքները հրապարակվել են այս շաբաթ Plos One գիտական ամսագրում։

Սկզբում հետազոտողները նկատի չունեին այս կարծրատիպային հայեցակարգը, բայց նրանց եզրահանգումները շատ մոտ են պոպուլյար գաղափարին։ «Գուցե համընկնումը, որ մեր արդյունքները որոշ աստիճանով հաստատում են կրիպտո-եղբայրների մասին գաղափարը, զվարճալի է»,- խոստովանում է Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Շեյն Լիթրելը։ Նրանց նախնական մտահղացումն էր պարզել, թե ինչով են աչքի ընկնում կրիպտոարժույթ ունեցողները, արդյո՞ք նրանք իսկապես «հոգեբանորեն ոչ նորմատիվային» եւ «քաղաքականապես ոչ ավանդական» են։ Ֆինանսական ներդրումների այս ոլորտը վերջին տարիներին բավական արագ դարձել է պոպուլյար, ուստի մեզ համար հետաքրքիր էր, թե ինչու ոմանց դա գրավում է, իսկ ոմանց՝ ոչ»,- բացատրել է Լիթրելը։

«Անձի, այսպես կոչված, մութ գծերը կապված են ոչ նորմատիվային հարաբերության հետ։ Օրինակ, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու՝ ռիսկային ֆինանսական վարքով, ինչպիսին են մոլախաղերը, եւ ֆոնդային շուկայում ռիսկային ներդրումները, զբաղվելու աստիճանը կարելի է կանխատեսել անձի որոշակի գծերի մակարդակով, ինչպիսին է նարցիսականությունը կամ  փսիխոպաթիան։ Շատ դեպքերում կրիպտոարժույթները իրենց բնույթով ֆինանսական ներդրումներ են ռիսկի բարձր մակարդակով, ուստի իմաստ կա, որ ընդհանրապես ռիսկային ֆինանսական վարքի հետ կապված գծերը նույնպես տեղ ունենան նաեւ այս տեսակում»,-ավելացնում է նա։

Տեղեկության այլընտրանքային աղբյուրները կրիպտոարժույթ ունենալու եւս մեկ հիմնական կանխատեսիչ են. «Կրիպտոներդրողները ավելի մեծ հավանականությամբ նորություններ կստանան սոցիալական ցանցերի երկրորդային աղբյուրներից, ինչպիսին են Telegram-ը, Truth Social-ը եւ Reddit-ը, եւ մենք ավելի քիչ հավանականությամբ կփնտրենք տեղեկություն ավանդական, վստահության արժանի աղբյուրներից։ Ես համոզված չեմ, բայց կարծում եմ, որ մեր հետազոտությունը կարող է լինել այդ կապն ուսումնասիրող առաջիններից մեկը»,- բացատրում է Լիթրելը՝ ավելացնելով, որ վարքի այդ տեսակը կարող է կապված լինել ռիսկի թերագնահատման հետ՝ պայմանավորված արժույթի այդ տեսակի օգտագործմամբ։

«Կրիպտոարժույթ ունեցողները կարող են ավելի խեղաթյուրված պատկերացում ունենալ ռիսկերի մասին՝ կապված այդ տեսակի ներդրումների հետ, քանի որ նրանք, թերեւս, նախընտրում են տեղեկության քիչ հուսալի աղբյուրները»,-ավելացնում է նա։

Հետազոտությունը չի հաստատում, որ բոլոր կրիպտոներդրողներն են այդպիսին, բայց մարդկանց տոկոսը, ովքեր իրենց որակում են որպես այդ խմբում նման գծեր ունեցողներ, հատկապես նկատելի է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search