Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Հարսանիք, հանգիստ, նոր կերպար․ Instagram-ը՝ այս շաբաթ

20:21, 14 հուլիսի

Այս շաբաթ իրենց հարաբերությունները գեղեցիկ հարսանիքով նշանավորեցին դերասան Լեւոն Սարգսյանն ու նրա ընտրյալը՝ Ալիս Ծառուկյանը։ Դերասանն արարողության կադրերով կիսվել է ինստագրամյան իր էջում:

Տեսանյութում Լեւոնն ու կինը եկեղեցու բակում օդ են բարձրացնում խորհրդանշական աղավնիներին: Փեսացուն հարսանիքի համար նախընտրել էր սեւ կոստյում, որի պիջակը լրացված էր նկարազարդումներով, իսկ հարսնացուն մինչեւ հատակը հասնող կլոր զգեստով էր, որն ուներ երկար, շղարշապատ թեւքեր: «Մենք ամուսնացանք» հրապարակումը մակագրել է դերասանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Levon Sargsyan (@lyov_23_)

Մեկ ամիս առաջ սիթքոմներից հայտնի դերասանն Instagram-ում տեղադրել էր սիրելիի հետ համատեղ տեսանյութ՝ ցուցադրելով ամուսնության վկայականը։

Ճամփորդությունների սիրահար Լիա Զախարյանն այս շաբաթն անցկացրել է Թունիսում: Դերասանուհին վայելել է հանգիստն ու համատեղել այն իր մասնակցությամբ ճամփորդական ծրագրի նկարահանումների հետ: Լիան շատ ակտիվ է Instagram-ում, որտեղ, պարբերաբար, հետեւորդների հետ կիսվում է իր ժամանցով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia zakharyan (@zakharyan.lia)

Հերթական հրապարակման մեջ դերասանուհին լողափին ցուցադրել է իր ձիգ կազմվածքը: Լիան կրում է կանաչ լողազգեստ, կարճ կիսատաբատ եւ ամառային ակնոց: «Թողեք ինձ այստեղ»,-լուսանկարների շարքը մակագրել է նա:

Հետեւորդները հաճոյախոսություններ են թողել հրապարակման ներքո՝ նկատելով, որ դերասանուհին «նուրբ եւ գեղեցիկ» տեսք ունի:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ՌՈՄԵԼ (@romel_sargsyan)

«Լեռները կհիշեն» սերիալում Լիայի գործընկերուհին՝ Ռոմելա Սարգսյանը, դիմել է ոճային փոփոխության։ Դերասանուհին հանդես է գալիս մազերի նոր կտրվածքով, որին, ինչպես նշել է երկար է սպասել․ «Նկարահանումների ընթացքում չէի կարող որեւէ փոփոխություն կատարել ... բայց ամեն ինչ իր ճիշտ ժամանակին...»,-հրապարակմանը կից գրել է Ռոմելան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Նազենի Հովհաննիսյանն Instagram-ում կիսվել է սեւ ու սպիտակ զգացմունքային հոլովակով եւ նույնքան զգացմունքային գրառմամբ։ «Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են, ու տաքությունը, որը չափվում է ոչ թե սնդիկի սյունով ու ջերմաչափով, այլ սիրող սրտի ջերմությամբ, որի նկատմամբ երբեք էլ իմունիտետ ձեռք չես բերի... Ամենալավ տունը սիրածդ մարդու ափերն են. ապահով ու պաշտպանող, նույնիսկ, երբ աշխարհն է քո դեմ... Աշխարհն էլ ի՞նչ, երբ Տիեզերքն է իր ափերում։ Ամենատաք տունն իր Սիրող Սիրտն է, որը միշտ կտրոփա աշխարհում միայն մեկի համար.... Տունը... Մարդու Սիրող սիրտն է...»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել