Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«ՏԱՐԱԶֆեստ»-ն այս տարի կանցկացվի օգոստոսի 10-ին եւ 11-ին

17:21, 16 հուլիսի

Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին:

Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։ Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։ Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողակրթական ժամանցային ծրագրեր, ցերեկային ցուցադրություններ՝ ներկայացնելով երիտասարդ դիզայներների հավաքածուները։

Փառատոնի երկրորդ մասում կլինի ազգային հագուստի ցուցադրություն՝ ժամանակակից ներկայացմամբ։ Կցուցադրվեն «Տերյան մշակութային կենտրոն»-ի, տեղացի և միջազգային դիզայներների տարազային և հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող հագուստների անհատական հավաքածուները։

Փառատոնի ողջ ընթացքում բարձր տրամադրությունն ու երաժշտական ծրագիրը կապահովեն հայկական ավանդական երգի-պարի համույթները, ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, «Վիքթորի պարկ» ՍՊԸ-ի («Հաղթանակ» զբոսայգի) գործընկերությամբ:

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search