Ամառային շոգը նպաստում է ավելորդ ճարպի և քրտինքի արտազատմանը։ Քաղաքային միջավայրում դրանց ավելանում է նաև մշտական աղտոտումը, և այդ շատ ծանոթ կպչուն զգացողությունը կարող է գրեթե անտանելի դառնալ: Vogue-ն առաջարկել է մաշկի. հատկապես յուղոտ մաշկի անցանկալի փայլը վերացնելու լավագույն միջոցներ և մեթոդներ:
Ինչպես խնամել յուղոտ մաշկը
Չափազանց կարևոր է հիշել, որ մաշկը որոշակի պատճառով յուղ է արտադրում։ Մաշկաբան Ստեֆանի Ուիլյամսն ասում է, որ դրա «առաջնային գործառույթը պաշտպանություն և խոնավացում ապահովելն է»: Մաշկի մակերևույթի լիպիդային վահան կազմող հակամանրէային հատկություններով, օժտված ճարպն իրականում պահպանում է մաշկի պատնեշի ամբողջականությունն ու նաև կանխում ջրի ավելորդ կորուստը:
Իսկ ո՞ր պահին է այս բնական մաշկային ճարպը կուտակվում և անհանգստություն առաջացնում: Մեղավոր են գերակտիվ ճարպագեղձերը, որոնց գրգռում են մի շարք գործոններ, ներառյալ հորմոնները, գենետիկան, տարիքը և շրջակա միջավայրը:
Ուիլյամսն այս երևույթի դեմ պայքարելու համար խորհուրդ է տալիս պարզ, բայց լավ մտածված մաքրման ռեժիմ: Սկսեք անյուղ մաքրող միջոցից, օրինակ Delo Rx Hybrid Cleanser-ից՝ օգտագործելով օրը երկու անգամ, ինչպես նաև շաբաթը մեկ կամ երկու անգամ մաշկը թեփազերծեք: Մաշկի խոնավացման մակարդակը բարձրացնելուն կօգնի թեթև, ոչ կոմեդոգեն (ծակոտիները չխցանող), յուղազերծ, սիլիկոնազերծ խոնավեցնողը:
Յուղոտ մաշկի ավելի արդյունավետ բուժման համար կարող են օգտակար լինել ռետինոիդները: «Ձեր ապրելակերպի փոփոխությունները, օրինակ սթրեսի նվազեցումը, ալկոհոլի օգտագործման նվազեցումը և մարզվելուց անմիջապես հետո մաքրումը, նույնպես կարող են օգնել»:
Քաղաքային աղտոտիչների՝ ազոտի երկօքսիդի, օզոնի և այլ մասնիկների պատճառված վնասը վերականգնելուն կնպաստի «վիտամին C-ն, որը օգտակար հակաօքսիդանտ է և կայունացնում է մաշկի պատնեշի գործառույթն ու ընդհանուր առողջությունը»:
Արտակարգ իրավիճակներում հարմար և արագ այլընտրանք են ծծան-անձեռոցիկները: Դրանք հաճախ պատրաստվում են տարբեր նյութերից՝ բրնձից, աբակայի տերևներից, բամբուկից և բամբակից։ Բժիշկ Ուիլյամսը խորհուրդ է տալիս դրանք օգտագործել չափավոր քանակությամբ, քանի որ մնացորդները հաճախ կարող են մնալ մաշկի վրա:
Փոխեք ձեր դիմահարդարումը յուղոտից դեպի պայծառ
Անկախ նրանից, թե ավելի քան մեկ ժամ եք հատկացնելու ձեր դիմահարդարումը կատարելագործելուն, թե շտապ դուրս եք գալու՝ կոնսիլերով թեթևակի շտկումեր անելով, նպատակն է, որ ամբողջ օրվա ընթացքում տեսքը նույնը մնա:
Դիմահարդար Բեռնիցիա Բոատենգը ասում է, որ անցանկալի փայլից ազատվելու բանալին նախապատրաստման մեջ է: «Ինձ դուր է գալիս սկսել լավ դեմքից. 111Skin-ի Rose Gold Sheet Mask-ը նորություն է: Այն մաշկը խոնավացնում է՝ առանց այն չափազանց յուղոտ դարձնելու»։ Լավ խոնավացումը նաև օգնում է, որ մաշկը հավասարաչափ փայլի:
Բոատենգը խորհուրդ է տալիս օգտագործել հին դպրոցի դիմափոշին, որը նաև հարթեցնում, փայլատեցնում և քողարկում է դեմքի բարակ գծերը: «Laura Mercier Translucent Loose Setting Powder-ը իմ ամենասիրածներից մեկն է այն օրից ի վեր, ինչ ես սկսել եմ դիմահարդարվել, նաև սիրում եմ Chanel Poudre Universelle Libre-ն»:
Նորարար և մատչելի Revlon Oil-Absorbing Roller-ը հարթ, յուղազերծող այլընտրանք է սովորական դիմափոշուն, և կարող եք այն միշտ ունենալ պայուսակում:
Կրկնակի օգտագործման և հրաբխային քարից պատրաստված, այն կլանում է ավելորդ յուղը՝ առանց դիմահարդարումը լղոզելու, ինչպես նաև այն ավելի դիմացկուն է, քան մեկանգամյա օգտագործման բլոտերը: Օգտագործման միջև ընկած ժամանակահատվածում կարևոր է քարը լվանալ մեղմ մաքրող միջոցով և թույլ տալ, որ այն ամբողջությամբ չորանա, նախքան այն նորից ապրանքարկղի մեջ դնելը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը12:46, 4 սեպտեմբերի
Ջենիֆեր Անիստոնի մտերիմ շրջապատը չի վստահում նրա նոր ընկերոջը. «Նա օպորտունիստ է թվում»12:22, 4 սեպտեմբերի
Նույն տարիքի զգեստը. 30-ամյա Քենդալ Ջենները նվաճել է Վենետիկը իր ծննդյան տարվա զգեստով11:37, 4 սեպտեմբերի
375,000 դոլարանոց փայլեր. Ամալ Քլունին գրավել է Վենետիկի կինոփառատոնի ցուցադրությունը Tom Ford-ի զգեստով և Cartier-ի զարդերով11:19, 4 սեպտեմբերի
Ջոն Մալկովիչը 13 րոպեանոց ծափահարությունների է արժանացել Վենետիկի կինոփառատոնում10:55, 4 սեպտեմբերի
«Նրանք արդեն այստեղ են». Սանդրա Բուլոքն ապշեցրել է մարդկանց այլմոլորակայինների մասին խոստովանությամբ. «Ես տեսել եմ նրանց նավերը»