Ամառային շոգ օրերը Երևանում այն ժամանակն են, երբ ցանկանում եք թարմանալ և անմոռանալի համեր վայելել։ Քաղաքի գողտրիկ բարերում անցկացրած երեկոներն էլ ավելի վառ կդառնան ճիշտ կոկթեյլներով։ Մենք ձեզ համար հավաքել ենք ձեր տաք երեկոներին հյութեղություն և թարմություն հաղորդելու ունակ այս ամառվա լավագույն հինգ ըմպելիքները։
PornStar Martini

PornStar Martini-ն իր էկզոտիկ համով գերող և համարձակ անվանումով հանդուգն և կոկետ կոկթեյլ է: Պատկերացրեք՝ ինչպես է վանիլային օղին սահուն կերպով խառնվում է մարակույայի լիկյորի և վանիլի օշարակի հետ: Քաղցր ու թթու հավասարակշռություն ստեղծելու համար դրան հավելեք մարակույայի խյուս և թարմ կիտրոնի հյութ: Իսկ ինչ կասեք եզրափակիչ ակորդի մասին` Շատո շամպայնին: Այսպիսով, մենք ուրախացանք ամառային մի բուռն երեկո: Կոկտեյլը հատկապես հայտնի է տիկնանց շրջանում՝ հյութեղ, համարձակ և քաղցրավուն:
Gin & Tonic

Ոչինչ այնքան թարմացնող չէ, որքան դասական Gin & Tonic-ը: Երևանի շոգ օրերին այս ըմպելիքը իդեալական ընտրություն է։ Կոկթեյլի հիմքը ջինն ու տոնիկն են, իսկ լայմի մի կտորը նրան նրբին բուրմունք է հաղորդում: Լրացուցիչ թարմություն հաղորդելու միտումով որոշ բարմեններ վարունգի կտորներ են օգտագործում, իսկ ավելի կայտառ համի համար՝ հատապտուղները, մասնավորապես՝ ազնվամորի կամ հապալաս, որոնք վառ մրգային նոտաներ են ներմուծում: Ամենանպաճույճը միշտ թրենդում է։
Mojito

Կուբայական դասական կոկթեյլ՝ Երևանում իդեալական ամառային հանգստի համար։ Այս կոկթեյլը համատեղում է անանուխը, լայմն ու սպիտակ ռոմը՝ ստեղծելով սքանչելի բույր և հագեցած համ: Շաքարն ու սոդայաջուրը այն ավելի քաղցրահամ և թարմացնող են դարձնում: Թրենդային են նաև Մախիտոյի զանազանակերպումները, օրինակ՝ ելակի կամ ազնվամորու՝ և՛ գեղեցիկ է, և՛ համեղ, և՛ ամենակարևորը՝ թարմացնում է:
French 75

French 75-ը նրբագեղ և բարդ կոկթեյլ է, որն իդեալական է տոնական միջոցառումների և ռոմանտիկ երեկոների համար: Ջինի, շամպայնի և ցիտրուսային նոտաների համադրությունը անմոռանալի համ է ստեղծում։ Թարմ կիտրոնի հյութը և պարզ օշարակը ավելացնում են թարմացնող թթվություն, որը հիանալի կերպով լրացնում է շամպայնի վառվռունությունը: Նրբագեղություն և կայտառություն՝ մեկ բաժակում:
Espresso Martini

Սուրճի և ալկոհոլի առույգացնող համադրություն։ Պատկերացրեք թարմ էսպրեսսոն՝ համակցված օղու և սուրճի լիկյորի հետ։ Շաքարի աննշան օշարակը մեղմացնում է ըմպելիքի թնդությունը։ Ոմանք կոկթեյլին հատուկ համ են հաղորդում՝ ավելացնելով վանիլային օշարակ. այն քնքուշ քաղցրություն է հաղորդում: Կենսունակության և դրական տրամադրության կրկնակի լիցք, սեզոնի սիրելին արդարացնում է իրեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն