Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Ողջ մնալ էքստրեմալ պայմաններում. հինգ ֆիլմ, որոնք արժե դիտել

18:36, 11 օգոստոսի

Երեւանյան շոգը իրոք որ էքստրեմալ պայման է։ Մենք ձեզ համար պատրաստել ենք ֆիլմերի ընտրանի, որոնք կօգնեն շեղվել եւ հետեւել ուրիշների տառապանքներին՝ մոռանալով սեփականի մասին։

«Վտարանդին»

эсктрим.jpg (62 KB)

Դասական կինեմատոգրաֆ, որը դուր է եկել շատերին, ով գոնե մեկ անգամ կյանքում երազել է հայտնվել անմարդաբնակ կղզում, որպեսզի բոլորը հեռու մնան իրենից։  Թոմ Հենքսը չի երազել այդ մասին, բայց խաղում է մի հերոսի, որը դարձել է ավիավթարի զոհ։ Նա հայտնվում է անմարդաբնակ կղզում եւ պայքարում ողջ մնալու համար դաշտային պայմաններում։ Սթափեցնող ժապավեն, որը չեղարկում է ռոմանտիկ քողը «անմարդաբնակ կղզում դրախտային կյանքի մասին»։

«Ողջ մնացածը»

экстрим1.jpg (175 KB)

Ինչպե՞ս կլինի առանց Լեոյի։ Չի լինի։ Էքստրեմալ պայմաններում ողջ մնալու վերաբերյալ կինոժապավենների ընտրանի։ Ֆիլմը զովություն կբերի եւ հետաքրքրությամբ կհետեւեք, թե ինչպես է խարիզմատիկ Դի Կապրիոն պայքարում տարերքի եւ քաղցած վայրի կենդանիների դեմ ձյունապատ անտառներում։

«Վաղը չէ մյուս օրը»

экстрим2.jpg (65 KB)

Ո՞վ չի դժգոհել գլոբալ ջերմացումից եւ զայրացած չի մտածել. «ավելի լավ է հակառակը լիներ»։ Ի՞նչ կլիներ, եթե ջերմացման փոխարեն բախվեինք սառցե դարաշրջանի հետ։ Ժապավենը կպատասխանի այս հարցին եւ կօգնի ընտրել չարյաց փոքրագույնը։ Կամ էլ ոչ։

«Սառածները»

экстрим3.jpg (63 KB)

Ծաղկաձորը երկրի լավագույն ձմեռային հանգստավայրն է։ Շատ սկսնակներ վախենում են մնալ ճոպանուղուց կախված։ Ի՞նչ կլինի, ինչպե՞ս փրկվել, սպասել օգնությա՞ն, թե՞ ցած թռչել՝ վտանգելով կյանքը. այս ամենի մասին պատմում են հերոսները, որոնք մնացել են ճոպանուղու վրա մի քանի օր։

«Ձգողականություն»

экстрим4.jpg (38 KB)

Եթե երկրային ամեն ինչ ձանձրացրել է, մեկնենք տիեզերք եւ կողքից նայենք, թե ինչպես է աշխարհը կորցնում խելքը։ Դրանից ավելի հետաքրքիր կարող է լինել երկու աստղագնացների պատմությունը, որոնք փորձում են փրկվել տիեզերական աղբից (այո, այո, այնտեղ էլ են հասցրել) եւ վերադառնալ խելահեղ Երկիր։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search