Երեւանյան շոգը իրոք որ էքստրեմալ պայման է։ Մենք ձեզ համար պատրաստել ենք ֆիլմերի ընտրանի, որոնք կօգնեն շեղվել եւ հետեւել ուրիշների տառապանքներին՝ մոռանալով սեփականի մասին։
«Վտարանդին»

Դասական կինեմատոգրաֆ, որը դուր է եկել շատերին, ով գոնե մեկ անգամ կյանքում երազել է հայտնվել անմարդաբնակ կղզում, որպեսզի բոլորը հեռու մնան իրենից։ Թոմ Հենքսը չի երազել այդ մասին, բայց խաղում է մի հերոսի, որը դարձել է ավիավթարի զոհ։ Նա հայտնվում է անմարդաբնակ կղզում եւ պայքարում ողջ մնալու համար դաշտային պայմաններում։ Սթափեցնող ժապավեն, որը չեղարկում է ռոմանտիկ քողը «անմարդաբնակ կղզում դրախտային կյանքի մասին»։
«Ողջ մնացածը»

Ինչպե՞ս կլինի առանց Լեոյի։ Չի լինի։ Էքստրեմալ պայմաններում ողջ մնալու վերաբերյալ կինոժապավենների ընտրանի։ Ֆիլմը զովություն կբերի եւ հետաքրքրությամբ կհետեւեք, թե ինչպես է խարիզմատիկ Դի Կապրիոն պայքարում տարերքի եւ քաղցած վայրի կենդանիների դեմ ձյունապատ անտառներում։
«Վաղը չէ մյուս օրը»

Ո՞վ չի դժգոհել գլոբալ ջերմացումից եւ զայրացած չի մտածել. «ավելի լավ է հակառակը լիներ»։ Ի՞նչ կլիներ, եթե ջերմացման փոխարեն բախվեինք սառցե դարաշրջանի հետ։ Ժապավենը կպատասխանի այս հարցին եւ կօգնի ընտրել չարյաց փոքրագույնը։ Կամ էլ ոչ։
«Սառածները»

Ծաղկաձորը երկրի լավագույն ձմեռային հանգստավայրն է։ Շատ սկսնակներ վախենում են մնալ ճոպանուղուց կախված։ Ի՞նչ կլինի, ինչպե՞ս փրկվել, սպասել օգնությա՞ն, թե՞ ցած թռչել՝ վտանգելով կյանքը. այս ամենի մասին պատմում են հերոսները, որոնք մնացել են ճոպանուղու վրա մի քանի օր։
«Ձգողականություն»

Եթե երկրային ամեն ինչ ձանձրացրել է, մեկնենք տիեզերք եւ կողքից նայենք, թե ինչպես է աշխարհը կորցնում խելքը։ Դրանից ավելի հետաքրքիր կարող է լինել երկու աստղագնացների պատմությունը, որոնք փորձում են փրկվել տիեզերական աղբից (այո, այո, այնտեղ էլ են հասցրել) եւ վերադառնալ խելահեղ Երկիր։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:10, 25 սեպտեմբերի
Max Mara-ն գերզբաղված կանանց համար նոր հավաքածու է ներկայացրել20:22, 25 սեպտեմբերի
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են չափազանց առատաձեռն տղամարդիկ վախեցնում կանանց19:18, 25 սեպտեմբերի
Ինչպիսի՞ն է ապագայի Երևանը, և արդյո՞ք քաղաքները կնախագծվեն արհեստական բանականության կողմից. SHARE Armenia 2026-ի կարևորագույն պահերը16:16, 25 սեպտեմբերի
«Նա հիմա երիտասարդ տղամարդ է». Մելանյա Թրամփը ակնարկել է 20-ամյա Բարոնի հետ հարաբերությունների փոփոխությունների մասին15:47, 25 սեպտեմբերի

15:24, 25 սեպտեմբերի
Էդ Շիրանը կորցրել է գրեթե կես միլիոն հետևորդ Մաքքլմորի շուրջ ծագած վեճերի պատճառով14:37, 25 սեպտեմբերի
Լորեն Սանչեսը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ցուցադրել է իր՝ աչքի ընկնող կազմվածքը14:33, 25 սեպտեմբերի
Շերոն Սթոունը հայտարարել է, որ ինքը սեքս-խորհրդանիշի կերպարը թողել է անցյալում. «Ես այդ ճանապարհն անցել եմ»14:16, 25 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը պատահաբար բացահայտել է Լյուիս Համիլթոնի մականունը13:30, 25 սեպտեմբերի
Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան13:22, 25 սեպտեմբերի
23 կարատանոց ադամանդ և հարսանիք. Թրամփի փաստաբանը ամուսնանում է իրենից 13 տարով փոքր թուրք միլիարդատիրոջ հետ12:56, 25 սեպտեմբերի
«Ես միշտ սիրել եմ այս ազգին»․ ԴՆԹ թեստը բացահայտել է Ելենա Վաենգայի հայկական արմատները