Vacheron Constantin-ը ներկայացրել է իր Metiers d’Art հավաքածուի նոր ստեղծագործությունները, որոնք արված են բրենդին բնորոշ կոնցեպտուալ դիզայնով: Բրենդը հարգանքի տուրք է մատուցում չինական մշակույթի խորհրդանշական տարրին՝ ծովային ժայռին՝ դեկորատիվ մոտիվ, որը տարածված է Մինգ եւ Ցին դինաստիաների կայսերական արքունիքում:
Ժայռերի հետ բախվող ալիքների թեման բազմիցս հայտնվում է չինական արվեստի, քանդակագործության, ճարտարապետության եւ այլ առարկաների մեջ: Vacheron-ի վարպետները ստեղծել են երկու դեկորատիվ մոդելներ, որոնց թվատախտակները պատկերում են ոճավորված ծովի ալիքներ, որոնք ողողում են սուր ժայռերը: Մի տարբերակում ալիքները պատկերված են որպես ադամանդների շարքեր, որոնք շողշողում են լուսնի լույսի ներքո, իսկ մյուս տարբերակում պատկերված է ժայռերի բուսականությունը ներկայացնող ադամանդների էմալը, հաղորդում է Robb Report-ը:

Ժամացույցը ստեղծվել է Պեկինի Արգելված քաղաքում գտնվող պալատական թանգարանի գիտական գրադարանավարի հետ սերտ համագործակցությամբ:
Moonlight Slivers-ը, անշուշտ, պատմության մեջ միակ ժամացույցն է, որը պատկերում է ամբողջությամբ ադամանդապատ օվկիանոսի բարձրացող ալիքներ: Նպատակն է, որ դրանք արտացոլեն լուսնի լույսի փայլը, այստեղից էլ գալիս է անունը:

Eternal Flow cloisonné մոդելն ունի նաեւ գրաֆիկական ուժ․ այն վառ գույներով է, որոնք ալիքներին ավելի մեծ շարժման զգացողություն են հաղորդում: Ժամացույցը ստեղծելու համար վարպետը պետք է 220 ոսկյա թելեր դնի թվատախտակի վրա՝ կազմը ձեւավորելու համար, գործընթացը տեւում է 50 ժամ: Եվս 70 ժամ է ծախսվում էմալապատման գործընթացի վրա։
Յուրաքանչյուր մոդելը ներկայացված է 39 մմ սպիտակ եւ վարդագույն ոսկուց պատյաններով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»