Քլոե Քարդաշյանը դեռեւս խելահեղորեն սիրահարված է Տրիստան Թոմփսոնին, թեեւ նա նրան պահում է «ընկերական գոտում», հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով ինսայդերին։
«Քլոեն մերժել է շատ տղամարդկանց։ Նա փորձել է ժամադրության գնալ, բայց պարզապես չի կարողանում որեւէ մեկի հետ շփվել այնպես, ինչպես անում է Տրիստանի հետ»,-ասել է աղբյուրը:
Ռեալիթի աստղը եւ նրա նախկին սիրելին, առաջին անգամ հանդիպել են 2016 թ-ին։ Նրանք անցած ութ տարիների ընթացքում դժվար ժամանակներ են ապրել։ Զույգը երկու երեխա ունի։
Խաբեության մասին բազմաթիվ հաղորդումներից հետո Քլոեն եւ Տրիստանն առաջին անգամ բաժանվեցին 2019 թվականին։ Զույգի վերամիավորման մասին խոսակցությունները սկսվեցին 2021 թվականի վերջին, սակայն պարզվեց, որ Տրիստանը մեկ այլ կնոջ հղիացրել է, երբ նա դեռ Քլոեի հետ էր: 2022 թվականի հունիսին նրանք հայտարարեցին, որ սպասում են մեկ այլ երեխայի փոխնակ մոր միջոցով, որը ծնվել է օգոստոսին:
«Անկախ նրանից, թե որքան ցավ է նա պատճառել նրան, եւ որքան էլ Քլոեն հերքում է, որ դեռեւս ռոմանտիկ զգացմունքներ ունի Տրիստանի նկատմամբ, փաստն այն է, որ նա պարզապես չի կարողանում հաղթահարել այդ զգացմունքը»,-հավելել է աղբյուրը: «Նրա շրջապատում բոլորը գիտեն, որ նա ցանկանում է, որ իրենք միասին երջանիկ ապրեն, բայց Տրիստանն այս պահին դրան պատրաստ չէ: Նա հարգում է Քլոեին եւ գիտի, որ չպետք է աղջիկներ տուն բերի, քանի որ դա վշտացնում է Քլոեին, բայց նրանք որեւէ լուրջ հարաբերությունների մեջ չեն, ուստի նա ազատ է անել այն, ինչ ուզում է»:
«Քլոեն պնդում է, որ Տրիստանին լավ է վերաբերվում, քանի որ նրանք միասին հիանալիորեն մեծացնում են իրենց երեխաներին, եւ դա ամենակարեւորն է նրա համար: Բայց վերջիվերջո, նրա կյանքում սիրավեպ չկա, քանի որ անկախ նրանից, նա ընդունում է դա, թե ոչ, նա ակնհայտորեն սպասում է Տրիստանին: Նրա ընտանիքի ամենամեծ անհանգստությունն այն է, որ Քլոեն կկորցնի իր լավագույն տարիները եւ կմնա միայնակ ու կոտրված սրտով»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով