«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Չինաստանի Մակաո քաղաքում առաջին անգամ անցկացվեց Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոն

16:42, 30 օգոստոսի

Օգոստոսի 24-ից 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո քաղաքում տեղի են ունեցել Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային շաբաթը ու Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը, որի եզրափակիչ փուլը կկայանա նոյեմբերին մայրաքաղաք Պեկինում: Մրցույթի համակազմակերպիչը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամն է` չինական պետական-մշակութային կառույցների, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունների աջակցությամբ: Չինաստանում փառատոնի եւ մրցույթի գեղարվեստական ղեկավարն է նաեւ Սերգեյ Սմբատյանը:

083ee637-8ffd-4bdb-aaaf-11896748e6eb.jpg (210 KB)

Այս միջոցառումը երկու երկրների միջեւ կամրջի դեր է ստանձնում՝ ավելի ճանաչելի դարձնելով մեր երկիրն ու մշակույթը, ասում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա մանրամասնել է մրցույթի անցկացման կարեւորության ու առանցաքային դերի մասին։

«Նախորդ տարի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը Պեկինում առաջին անգամ կազմակերպեց Արամ Խաչատրյանի 120-ամյային նվիրված հոբելյանական մրցույթ, եւ հայտարարվեց Խաչատրյանի անվան պատանեկան մրցույթի մասին, որը պետք է կայանա այս տարի, եւ որին կարող են մասնակցել մինչեւ 18 տարեկան երաժիշտներ՝ ջութակահարներ, թավջութակահարներ եւ դաշնակահարներ։ Մինչ մրցույթը, որը կայանալու է նոյեմբերին, տեղի ունեցավ Խաչատրյանի անվան միջազգային երիտասարդական փառատոնը եւ մրցույթի նախընտրական փուլը»։

748bfd93-6dda-46f6-ae30-18dd7bea2b5f.jpg (109 KB)

Թովմասյանի խոսքով՝ «Արամ Խաչատրյան» հիմնադրամը առաքելություն ունի հանրահռչակելու Արամ Խսչատրյանի ժառանգությունը, եւ Չինաստանը, որտեղ Խաչատրյանին ճանաչում են, շատ լավ հարթակ էր հազարավոր մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ «Մակաոյում ամենուրեք փակցված են Արամ Խաչատրյանի նկարները եւ մեր փառատոնի տարբերանշանը։ Մեր չինացի գործընկերների, Չինաստանի ազգային օպերային թատրոնի եւ դեսպանությունների հետ համագործակցությամբ, մենք փառատոնն անցկացրինք Պեկինում։ Սա կրում էր նաեւ հայ մշակույթի հանրահռչակման նպատակ։ Անհամեստություն չհնչի, առաքելությունն իր նպատակին ծառայում է, եւ դրա մասին խոսում են անցած տարվա մրցույթի արդյունքները․ հարյուրավոր երիտասարդներ ծանոթացան Խարչատրյանի ստեղծագործություններին, եւ իրենց կատարումների ցանկում անպայման կընդգրկեն դրանք»,-ընդգծեց նա։

c7dc4286-3a18-4cef-8898-62a2b519a04c.jpg (178 KB)

Մարտին Թովմասյանը նաեւ կարեւորեց պատանեկան մրցույթի նշանակությունը՝ նշելով դրա ազդեցությունը պատանիների երաժշտական ընկալումների վրա․ «Մանկահասակ երեխաները սկսում են Խաչատրյան նվագել, պատկերացրեք՝ ինչ ազդեցություն է դա ունենում նրանց վրա՝ ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ այն մասնագետները, ովքեր անցկացրել եւ հիմա էլ անցկացնում են վարպետաց դասեր, ոչ միայն Չինաստանում, այլեւ աշխարհում հայտնի վարպետներ են։ Նմանօրինակ մասշտաբային մշակութային միջոցառում մենք չենք ունեցել հայ-չինական համագործակցության շրջանակում»։

Նախորդ տարի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի օպերային թատրոնի ու Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ Չինաստանում առաջին անգամ անցկացվեց միջազգային մրցույթ` նվիրված Արամ Խաչատրյանի 120-րդ հոբելյանին: Մրցույթը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը` համախմբելով 18-35 տարեկան, աշխարհի տարբեր երկրները ներկայացնող ջութակահարներին: Մրցույթին մասնակցել են ջութակահարներ շուրջ 10 երկրներից: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հրավերով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`  գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մասնակցել է մրցույթի եզրափակիչ փուլին եւ գալա համերգին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search