Նյու Յորքի օպերայի խորհուրդը հայտարարել է կազմակերպության նոր գործադիր տնօրենի եւ երաժշտական տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանին նշանակելու մասին, որը կփոխարինի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոյին, գրում է Operawire.com-ը։
Խորհրդի պատվավոր նախագահ Ռոյ Գ. Նիդերհոֆերը հայտարարության մեջ ասել է. «Մենք անհամբեր սպասում ենք Նյու Յորքի օպերայի պատմության այս նոր գլխին: Մենք երախտապարտ ենք Մայքլին՝ NYCO-ի հետ անցկացրած ժամանակի ու անխոնջ աշխատանքի համար։ Մենք այնքան ուրախ ենք, որ Կոնստանտինի դերն ընդլայնվում է որպես City Opera-ի նոր ղեկավար. ապագան պայծառ է թվում»:
Օրբելյանը հավելել է. «Ինձ համար մեծ պատիվ եւ ոգեւորություն է գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելը, ի լրումն իմ ներկայիս դերի՝ որպես Նյու Յորք Սիթի Օպերայի երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի։ Այս հնարավորությունն ինձ թույլ է տալիս միախառնել գեղարվեստական գերազանցության հանդեպ իմ կիրքը մտախոհ եւ դրական տնօրինության հետ՝ ապահովելով, որ այս մեծ հաստատության նվիրական ավանդույթները շարունակեն զարգանալ: Այս հիանալի համայնքի հետ միասին մենք կսկսենք մի ճանապարհորդություն, որը կհարգի անցյալը` համարձակորեն ձեւավորելով այս խորհրդանշական օպերային ընկերության ապագան»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
