Իլոն Մասկի անվտանգության բազմամակարդակ համակարգը գործում է որպես «մինի գաղտնի ծառայություն»։ Սպառնալիքներից հետո Մասկը ուժեղացրել է ինչպես անձնական, այնպես էլ ծառայողական անվտանգությունը։ Մինչդեռ Հնդկաստանի ամենահարուստ մարդուն՝ Մուկեշ Ամբանիին եւ նրա ընտանիքին Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը տրամադրել է Z+ պահպանություն։
Մասկն ունի 20 թիկնապահ, որոնք մշտական պաշտպանություն են ապահովում, նրանց մի մասը զենք է կրում։ Ամեն անգամ, երբ նա ճամփորդում է, նրան ուղեկցում է բժշկական փորձագետ։ Անվտանգության խումբը պլանավորում է նրա յուրաքանչյուր շարժումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։
Մուկեշ Ամբանիի եւ նրա ընտանիքի անվտանգության մակարդակը Z մակարդակից բարձրացվել է Z+-ի անցած տարի Գերագույն դատարանի որոշումից հետո, որը տարածվում է ինչպես Հնդկաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Z+ պահպանությունը ներառում է 55 աշխատակցների եւ Անվտանգության ազգային գվարդիայի (NSG) 10 կոմանդոսների։ Երբ Ամբանի ընտանիքը դուրս է գալիս իր տան սահմաններից, NSG-ի կոմանդոսներն ապահովում են նրա պաշտպանությունը, այն դեպքում, երբ մեկ այլ անձնակազմ նրա հետ է մշտապես։
Իլոն Մասկի կոդային անունը...
Իլոն Մասկը, որին նրա անվտանգության ծառայությունը հաճախ անվանում է «Վոյաջեր», ոչ մի տեղ չի գնում առանց հուսալի պահպանության։ Անվտանգության այդ բարձր մակարդակը անհրաժեշտություն է, քանի որ Մասկի կարողությունը գնահատվում է ավելի քան 250 մլրդ դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ մարդը եւ տարբեր վտանգների պոտենցիալ թիրախ։
Անվտանգության արժեքը
New York Times-ի հրապարակման համաձայն՝ Իլոն Մասկի անվտանգության ծախսերը 2016թ. հունվարին կազմել են 163 000 դոլար։ Նրա հարստության ավելացմանը զուգահեռ՝ ավելացել են նաեւ անվտանգության միջոցները։ Tesla SEC-ի հաշվետվությունում նշվել է, որ նրա թիկնապահական ընկերությունը Tesla-ին 2023 թ-ին ներկայացրել է 2,4 մլն դոլար հաշիվ, ինչպես նաեւ 500 000 դոլար մինչեւ 2024 թ-ի փետրվար։
Հնդկաստանի կառավարությունն ապահովում է Ամբանի ընտանիքի անվտանգությունը, նրանք են կրում ծախսերը։ Թեեւ ստույգ թվերը չեն նշվում, ընտանիքը ծախսում է ամսական մոտ 20 000 դոլար անվտանգության համար։
Իլոն Մասկի գաղտնի տունը
Մասկը բացահայտ խոսել է սպառնալիքների մասին, որոնց նա բախվել է։ Tesla-ի բաժնետերերի ամենամյա ժողովում հունիսին նա հիշատակել է, որ «երկու մոլագար մարդասպաններ» վերջերս սպառնացել են նրա կյանքին։ Բացի այդ, նա իր գաղտնիության ապահովման քայլեր է ձեռնարկել, այդ թվում գաղտնի նոր տուն է գնել 2022 թ-ին այն բանից հետո, երբ նրա նախորդ հասցեն հանրայնացվել էր։ Տեղեկացվել է, որ նոր նստավայրն ունի շուրջօրյա պահպանություն։
Մասկի ծախսերը անվտանգության վրա շարունակում են ավելանալ։ Սա նրա անվտանգության ընդհանուր ծախսերի ընդամենը մի մասն է։ Նրա անվտանգության թիմը նրան ուղեկցում է անգամ լոգարան գնալիս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները10:30, 3 հոկտեմբերի
Իլոն Մասկը լքել է իր չորս երեխաների մորը. Շիոբհան Զիլիսը խոստովանել է, որ բաժանումը հարված էր իր համար09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի
