Ջեյմս Բոնդի երկրպագուները այժմ կարող են համալրել իրենց հավաքածուն գործակալ 007-ի Aston Martin DB5 ինքնատիպ, ոսկեզօծ մեքենայով։
«Գոլդֆինգեր» կուլտային ֆիլմի 60-ամյակի պատվին Agora Models-ի մասշտաբային մոդելների բրիտանացի հայտնի ստեղծողները թողարկել են լեգենդար Aston Martin DB5-ի մոդելը՝ պատված 24 կարատ ոսկով։ Ընդամենը յոթ նմուշով սահմանափակված ոսկեզօծ մոդելը՝ 1։8 մասշտաբով, վաճառքի կհանվի հոկտեմբերի 5-ին, ի պատիվ Ջեյմս Բոնդի օրվա։ Հենց 1962թ. հոկտեմբերի 5-ին է ցուցադրվել առաջին ֆիլմը 007-ի մասին՝ «Դոկտոր Նոուն»։

Ոսկե մասշտաբային մոդելը առավելագույն կատարելությամբ փոխանցում է Ջեյմս Բոնդի DB5-ի անգամ ամենափոքր դետալները։ Այն ունի գաջեթների մեծ մասի փոքրագույն տարբերակներ, որոնք Բոնդի մեքենան ինքնատիպ զիլ են դարձրել, ներառյալ աշխատանքային կատապուլտացնող նստելատեղը, պտտվող համարանիշը եւ անգամ զրահապատ վահանը։

Մոդելն ունի նաեւ գնդացիրներ, որոնք դուրս են թռչում լույսերի տակից եւ կրակոցների ձայնային էֆեկտներ են արձակում, ինչպես նաեւ յուղի շիթեր, որոնք ցայտում են հետեւի լույսերից։ Ամեն բան՝ թափքից մինչեւ վառելիքի բաքի փականը, պատված է 24 կարատանոց ոսկով։

Ոսկեզօծումը կատարվել է ձեռքով Մեծ Բրիտանիայի Սուրբ Պողոսի Դրամահատարանում։ Բոլոր յոթ միավորները անհատական համարակալման կենթարկվեն՝ 001-ից մինչեւ 007։ Ինչ վերաբերում է գնին, ապա ոսկեզօծ մասշտաբային մոդելը կարժենա 24 999 ֆունտ սթեռլինգ, (մոտ 33 000 դոլար)։ Թեեւ պատվերները կարելի է տեղադրել հոկտեմբերի 5-ից, Agora-ն հայտնել է, որ մատակարարումներն սկսվելու են մինչեւ 2025թ. ամառ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:33, 17 նոյեմբերի
Ավտոբուս՝ մինի զգեստներով աղջիկներով և տասնյակ աստղեր. Լեոնարդո Դի Կապրիոն իր 52-ամյակին շքեղ երեկույթ է կազմակերպել15:16, 17 նոյեմբերի
Նոր «Հարրի Փոթեր»–ը ցույց է տվել Հոգվարթսում տեղի ունեցող խնջույքը14:29, 17 նոյեմբերի
Gucci-ն 30%-ով իջեցրել է պայուսակների գները, Louis Vuitton-ը չի պատրաստվում նահանջել. Ինչու են շքեղ ապրանքանիշերը վախենում ավելի մատչելի դառնալուց14:14, 17 նոյեմբերի
Վեց տարի առանց սիրելիի. Ջոն Տրավոլտան խոստովանել է՝ արդյոք պատրաստ է կրկին երջանկություն գտնել13:19, 17 նոյեմբերի
Չնայած ամուսնալուծությանը, Առնոլդ Շվարցենեգերը և Մարիա Շրայվերը միասին են նշում Սուրբ Ծնունդը. «Երեխաներին դա դուր է գալիս»12:44, 17 նոյեմբերի
Կրքոտ համբույր նկարահանման հրապարակում. Աարոն Թեյլոր-Ջոնսոնը նկարահանվում է «Էնիգմա» վեպի կինոադապտացիայում12:20, 17 նոյեմբերի
Ջիջիի և Բելլա Հադիդների հայրը երրորդ անգամ է ամուսնանում. 78-ամյա միլիոնատերը նշանադրվել է ամուսնալուծության հարցերով 43-ամյա խորհրդատուի հետ11:39, 17 նոյեմբերի
22 տարով երիտասարդ և 208 սմ հասակով. 51-ամյա բրիտանացի հեռուստաաստղ Ալիսոն Համոնդը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է իր ռուս ընկերոջը11:18, 17 նոյեմբերի
«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից, իսկ նրա կինը խորհուրդ է տվել դիմել հոգեվերլուծաբանի10:27, 17 նոյեմբերի
Ռոբերտ Փեթինսոնը նոր Ջեյմս Բոնդն է. դերասանը գործակալ 007-ի դերը անվանել է «պատիվ ողջ կյանքի համար»09:00, 17 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 16 նոյեմբերի
Շուրջ 6000 ուղևոր, առանց հագուստի երեկույթներ և հատուկ սենյակներ․ ինչպե՞ս է կազմակերպված սվինգերների աշխարհի ամենամեծ կրուիզը