«Հայ Ֆեստ» կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը Երեւանում անցկացվում է արդեն 22-րդ անգամ։ Այս տարի փառատոնի բացումն աննախադեպ էր. այն մեկնարկեց իտալական «էՎենտի Վերտիկալի» թատրոնի «Խորանարդ» բացօթյա կրկեսային ներկայացմամբ, որը կայացավ Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ Կասկադ համալիրի հարակից տարածքում։
Օդային շոուն, որը հայ հանդիսատեսին ներկայացրին իտալացի արտիստներ Գայա Պասկոլոն, Սյուզաննա Դեֆրայան, Վալերիա Ուգոն եւ Ֆրանչեսկա Վենտուրին, մոտ 40 րոպե հանդիսատեսին պահեց անհանգիստ հիացմունքի մեջ։ Ներկայացման բեմադրիչը Անդրեա Պիալինին է։
Посмотреть эту публикацию в Instagram
Բեմականացումից հետո պարուհիները կիսվեցին իրենց հույզերով ու տպավորություններով։ Արտիստներն առաջին անգամ են Երեւանում, այսօր արդեն մեկնում են, շատ բան չեն հասցրել տեսնել, բայց ասում են՝ Երեւանը շատ գեղեցիկ է՝ հատկապես բարձունքից։
«Տեսարանը հրաշալի էր, նաեւ հրաշալի էր տեսնել այսքան մարդու, ովքեր եկել էին մեր շոուն դիտելու, վերեւում լինելը հիասքանչ է:Մենք առաջին անգամ ենք Երեւանում, եւ այն մեզ շատ է դուր գալիս, շատ ժամանակ չենք ունեցել զբոսնելու, բայց այն, ինչ տեսել ենք, գեղեցիկ էր»,-նշեց Սյուզաննան։

Աղջիկները նշում են՝ բարձրությունը ռիսկեր է պարունակում, բայց վերեւում լինելն իրենց դուր է գալիս։ «Շատ ենք կենտրոնանում, քանի որ, իսկապես, բարդ շոու է, բայց մեծ բավականություն ենք ստանում այս ամենից, չնայած՝ ներկայացման ընթացքում հնարավոր է լինեն շատ անկանխատեսելի բաներ, քանի որ մենք անդադար շարժման մեջ ենք: Մարտահրավերները շատ են, բայց օդում լինել կարողանալը մեծ պարգեւ է»:
Արտիստները հասցրել են փորձել նաեւ հայկական ուտեստներ, ասում են՝ հավանել են, հատկապես, համեմով պատրաստված ճաշատեսկները։ Հայաստանն իրենց շատ է դուր եկել, ինչը նրանց խոսքով՝ լավ առիթ կհանդիսանա, որպեսզի հետագայում վերադառնան։
«Հայ ֆեստ»-ն այս տարի անցկացվում է «Երազանքների փառատոն» խորագրի ներքո։ Փառատենի հիմնադիր-նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ այս փառատոնն իրականացրել ու իրականացնում է ոչ միայն իր, այլեւ հայ թատերասերների երազանքները։

«Յուրաքանչյուր փառատոն փոխում է ոլորտը, իսկ երբ աջակցությունն էլ ավելի համակարգված է ու քաղաքը հասկանում է, թե ինչպես է մշակույթը մարդկանց լրացնում, մշակութային իրադարձությունների կարեւորությունն ավելի է ընդգծվում, դրանով կարեւորում եմ նաեւ փառատոնների դերը մեր երկրում: 22 տարին շատ լուրջ շրջան է, եւ շնորհիվ մեր հանդիսատեսի ու հետաքրքրված մարդկանց՝ մենք շարունակում ենք երազել ու երազանքները դարձնել իրականություն: «Հայ ֆեստը» միշտ լի է նորամուծություններով, որոնցով փորձում ենք զարգացնել փառատոնը: Այս տեսակի ներկայացում փառատոնի շրջանակում դեռեւս չէր եղել: Շատ բարդ է, բայց մենք կարողացանք այն իրականություն դարձնել»,-հավելեց նա։
Փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը։ Այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը և այլն։ Ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավել է։
Այս տարի «Հայ ֆեստ»-ի շրջանակում կցուցադրվեն ներկայացումներ՝ Գասպար և Պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի Արվեստի Փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի Ժամանակակից Թատրոն «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոն «Տուն-Կղզի» (Չեխիայի Հանրապետություն), բացօթյա ներկայացումներից Էլ՝ Գոմայի «Ատարի Շոու» (Գերմանիա), ՊՅՈՏԵՐ «Մեղքեր Խժռողը» (Լեհաստան)։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»