Bvlgari Tubogas-ի նոր հավաքածուն ոգեշնչված է խողովակից, որն օգտագործվել է 1920-ականներին սեղմված գազ տեղափոխելու համար:
Tubogas մեթոդը առաջին անգամ ներդրվել է հռոմեացի ոսկերչի կողմից՝ 1940-ականներին, այն ժամանակ, երբ Art Deco ոճը գերիշխում էր ոսկերչական շուկայում: Շուտով այն լայնորեն կիրառվեց ոսկերչական տան տարբերակիչ ոճում՝ ոչ միայն ճանապարհ հարթելով իր դիզայներական լեզվի եւ բարձր գեղագիտության, այլեւ ոլորտում իր նորարարական տեսլականի համար:

Bvlgari Tubogas-ի նոր հավաքածուն, որը հիմնված է ապրանքանիշի հարուստ ժառանգության վրա, վկայում է դրա բացառիկ վարպետության մասին: Ստացված ոսկու երկու շերտերը կենտրոնական միջուկի շուրջը ոլորելով՝ կտորների ստեղծման համար պահանջվող մանրակրկիտ դետալները թույլ են տալիս դրանց անխափան տեղավորվել առանց զոդման անհրաժեշտության: Արդյունքում ոսկին դառնում է ճկուն, բայց, միեւնույն ժամանակ, շատ ամուր եւ դիմացկուն։

Այս հմուտ, տարբերվող տեխնիկան առաջին անգամ օգտագործվել է 1948 թվականին՝ Maison-ի խորհրդանշական Serpenti Tubogas ոսկերչական ժամացույցի ստեղծման համար:
Վերադառնալով իր արմատներին՝ Maison-ը ներկայացնում է Bvlgari Tubogas-ի նոր հավաքածուն՝ ամբողջությամբ 18 կարատանոց դեղին ոսկով։

Ամբողջական շարքը ներառում է նաեւ երեք բոլորովին նոր վզնոցների նմուշներ, որոնք ունեն նախկինում չօգտագործված եռանկյունաձեւ կառուցվածք:
Հիմք ընդունելով առասպելաբանությունը եւ պատմությունը՝ թողարկմանը զուգահեռ, Bvlgari-ն նաեւ ընդլայնում է իր Serpenti գիծը՝ ներմուծելով դեղին ոսկուց զարդերի երկու հավաքածու՝ բաղկացած վզնոցից եւ մատանուց, ինչպես նաեւ ապարանջանից եւ եզակի թանկարժեք վզնոցից: Այն պարծենում է արտասովոր դիզայնով, որում օձի նշանավոր գլուխը կարող է բացվել եւ փակվել, ինչը թույլ է տալիս այն հարմարեցնել կրողի ցանկություններին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»