Կանադացի Մարկ Հարիսոնը, ով հայտնի է իր ճամփորդական բլոգով, օրերս Հայաստանում էր։ Այստեղ նա մնացել է 4 օր, բայց հասցրել է կուտակել արժեքավոր հիշողություններ, որոնցով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ։
«Գտնվում էի Վրաստանում, եւ քանի որ դեպի Երեւան թռիչքը բավական կարճ էր այնտեղից, որոշեցի անպայման այցելել։ Առաջին անգամ էի Հայաստանում»,-ասում է բլոգերը։ Հարցին՝ ինչ սպասումներ ուներ նախքան Երեւան թռչելը, նա պատասխանում է՝ «Իրականում, ես երբեք սպասելիքներ չեմ ունենում որեւէ երկիր այցելելիս, որպեսզի հետո ոչինչ չհիասթափեցնի ինձ։ Այդտեղ ընդամենը 4 օր եմ անցկացրել, ժամանակիս մեծ մասը եղել եմ Երեւանում։ Ցավոք՝ շատ ժամանակ չկար, որպեսզի քաղաքից դուրս էլ ճամփորդեի, բայց հասցրել եմ լինել Էջմիածնում եւ Զվարթնոցում, որոնք ինձ շատ են տպավորել»։
Посмотреть эту публикацию в Instagram
Մարկին գրավել է նաեւ հայկական խոհանոցը, բայց ամենից շատ հավանել է Բորակին՝ «այն այնքան հարուստ է ալյուրով, տպավորիչ էր»։
Կանադացի հայտնի ճանապարհորդը, որն Instagram-ում եւ YouTube-ում ունի հարյուր հազարավոր, իսկ TikTok-ում՝ ավելի քան մեկ միլիոն հետեւորդ, ասում է՝ իրեն, հատկապես, հիացրել է Հայաստանի հնադարյա պատմությունը։
«Հայաստանն այնքան հին ու կարեւոր պետություն է։ Այն առաջին երկիրն է, որը Քրիստոնեությունն ընդունել է՝ որպես պետական կրոն։ Խենթություն է․․․ Ես Կանադայից եմ, եւ մենք բավական նոր ազգ ենք, չունենք այսպիսի մեծ պատմություն»։
Մարկը ճամփորդել սկսել է 2012 թ-ից, արդեն հասցրել է լինել 88 երկում։
«Ճամփորդությունս սկսեցի Ավստրիայից, հետո սիրահարվեցի այդ ամենին։ Չեմ բավարարվում անընդհատ նոր տեղերում լինելուց»։ Ճանապարհորդի ամենասիրելի երկրների ցանկում տեղ են գտել Բոլիվիան, Նոր Զելանդիան, Պակիստանը, Անտարկտիկան եւ Մեքսիկան։
«Ճանապարհորդելն ընդլայնում է իմ մտահորիզոնը, օգնում է հասկանալ, որ այն ճանապարհը, որով մեծացել եմ, միակն ու լավագույնը չէ ինձ համար։ Կյանքն ամբողջությամբ վայելելու համար շատ այլ ճանապարհներ էլ կան»։
Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն՝ «Հուսով եմ՝ մի օր կգամ ու ավելի շատ վայրեր կբացահայտեմ»,-ասում է նա։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը