«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ո՞ւմ է մարմնավորում Մկրտիչ Արզումանյանը «Նոր տարվա կինո»-ում․ դերասանն իր կերպարի «հարազատ» ու «վտանգավոր» կողմերի մասին

14:35, 18 հոկտեմբերի

Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինոն», որի սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, մեծ էկրաններին կհայտնվի նոյեմբերի 21-ից։ Ֆիլմը, ինչպես փաստում են ռեժիսորն ու դերասանները, ոչ միայն զվարճացնելու է, այլեւ հուզելու, մտորելու տեղիք է տալու՝ կոչ անելով մի պահ մոռանալ սեփական ամբիցիաների մասին՝ կենտրոնանալով մեկ երազանքի շուրջ, որն ավելի կարեւոր եւ համընդհանուր նշանակություն ունի։ Նախագիծը նաեւ աչքի է ընկնում աստղային կազմով։ Այստեղ կտեսնեք հայկական հեռուստաէկրաններից հայտնի մի շարք դեմքերի, որոնցից շատերն այս կարեւոր գաղափարը փորձելու են փոխանցել իրենց կոլորիտային հերոսների միջոցով։

5e58b8b4-94e7-484c-9b8f-62142838cb82.jpg (90 KB)

Սիրված ու ճանաչված դերասան Մկրտիչ Արզումանյանը նախագծում մարմնավորում է իր համաքաղաքացուն՝ գյումրեցի Հովսեփ պապին։ Դերասանի խոսքով՝ հարազատ բարբառով խոսելը որքան ուրախացնող էր, նույնքան վտանգավոր ու պատասխանատու։ Մկրտիչը ֆիլմում համաձայնվել է նկարահանվել սցենարը կարդալոց անմիջապես հետո։ Ինչպես եւ մյուս դերասաններին, այն նրան եւս հուզել է գլխավոր ասելիքով․ 

6b309ec5-70a3-43ed-8de7-46be7b71836b.jpg (164 KB)

«Յուրաքանչյուր նախագծին մասնակցելու համար, առաջին հերթին, ծանոթանում ես սցենարին, փորձում ես հասկանալ, թե ինչ են փորձել փոխանցել այդ պատմության միջով հեղինակները, ինչ հաղորդագրություններ են նախապատրաստել հանդիսատեսի համար։ Այս ֆիլմը միանգամից գրավում է, ու անմիջապես ցանկանում ես մասնակից դառնալ այս ամենին, եւ երբ աշխատանքը գլխավորում է փորձառու ռեժիսոր, լավ մասնագետ, բնականաբար, ավելի հանգիստ ես լինում, որ այն, ինչ կարդացել ես, մաքսիմալ կերպով փոխանցվելու է հանդիսատեսին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանը։ Նրա խոսքով՝ սցենարը կարդալու ընթացքում միաժամանակ հուզվել ու նյարդայնացել է հերոսների հետ միասին։

5204b421-1cb9-4e23-ad85-2c8f5ed09ab7.jpg (115 KB)

«Շատ քիչ դեպքեր են եղել, երբ սցենարն ընթերցում ես ու ընթացքում հուզվում ես, նյարդայնանում, գլխավոր հերոսների հետ ապրում ես այդ ամենը։ Սա այդ դեպքերից է, եւ դա առաջին գրավականն է նախագծի հաջողության համար։ Բացի ռեժիսորի փայլուն աշխատանքից՝ նաեւ ուզում եմ նշել նկարչական, նկարահանման խմբի մեծ աշխատանքը։ Կարծում եմ՝ այս ֆիլմը երկար կմնա հանդիսատեսի հիշողության մեջ»։

d15f6337-be98-4508-8589-d28a5dca0461.jpg (138 KB)

Ֆիլմում նա մարմնավորում է միայնակ ու ծանր կյանքով ապրող հերոսի․ «Նա խոսում է իմ հարազատ բարբառով, եւ դա որքան էլ ուրախացնող է, նաեւ վտանգավոր է դերաանի համար, քանի որ երբ շատ ես չարաշահում բարբառը, գուցե կոպիտ հնչի, իսկ հակատակ դեպքում՝ գուցե շինծու դիտվի»։

Դերասանի գնահատմամբ՝ նկարահանումները բարձ մակարդսակով են անցնել, «ինչն էլ լավ արդյունքի գրավականն է»։ «Ամենակարեւորը կարգապահությունն է․ երբ յուրաքանչյուրն իր աշխատանքը գիտակցում է, հնարավոր է լինում գրավել բարձունքներ։ Երբ քեզ հաջողվում է նկարահանել մի ֆիլմ, որը տարբեր տարիքային խմբեր է ներառում, կարծում եմ՝ դա մեծ հաջողություն է, ու, ըստ իս, «Նոր տարվա կինոն» այն նախագծերից է, որը երկար տարիների կյանք է ունենալու»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search