«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ Լեոն ուրախությամբ ու մեծ պատասխանատվությամբ է ընդունել մրցույթում Հայաստանը ներկայացնելու լուրը։ Լեոյից ոչ պակաս ոգեւորված են նրա համադասարանցիներն ու ուսուցիչները, որոնք աջակցում ու ոգեւորում են նրան այս պատվաբեր ու բարդ ճանապարհին։
NEWS.am STYLE-ը Լեոյի հետ այցելել է «Քվանտ» վարժարան, որտեղ էլ սովորում է Հայաստանի 10-ամյա պատվիրակը, զրուցել մեր ներկայացուցչի հետ նրա Cosmic Friend երգի ու էմոցիաների մասին։ Մեզ են միացել նաեւ Լեոյի դասղեկն ու համադասարանցիները, որոնք պատմում են, թե ինչպիսին է Լեոն որպես աշակերտ եւ դասընկեր։

«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու երազանքի, երկրորդ փորձից հաջողելու ու նախապատրաստական փուլը դասերի հետ համատեղելու մասին
«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի համար երազանք է եղել․
«Մեծ ուրախություն եւ պատասխանատվություն զգացի, երբ իմացա, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»։ Տպավորություն էր, թե այդ պահին իմ այլմոլորակային ընկերն ինձ տարավ այլ մոլորակ։
Արդեն երկորրդ տարին է, որ փորձում էի դառնալ Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլում», եւ այս անգամ ստացվեց։ Սա մեծ իրադարձություն է ինձ համար, պատվով կներկայացնեմ Հայաստանը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգիչը։
Ընկերները Լեոյից ոչ պակաս ոգեւորվել են՝ իմանալով, որ իրենց համադասարանցին է լինելու Հայաստանի ձայնը երեխաների ամենասիրելի երաժշտական մրցույթներից մեկի բեմում։ «Այնքան լավ արձագանքեցին, կարծես հենց իրենք էին ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»։ Ես ապշած էի այդ արձագանքից»,-հիշում է պատանի երգիչը։

Լեոն, ի դեպ, դասարանի առաջատար աշակերտներից է․ այս շրջանում, սակայն, իհարկե, դասերը հասկանալի պատճառով փոքր-ինչ տուժում են, բայց տղան խոստանում է՝ մրցույթից վերադառնալուն պես կլրացնի բոլոր բաց թողած թեմաները։
«Այն ժամանակ հասցնում էի ավելի շատ գիրք կարդալ, մի գիրք էի կարդում, որի մոտ 230 էջն էի հասել, բայց կիսատ մնաց, քանի որ հիմա այդքան շատ չեմ հասցնում կարդալ եւ ավելի կենտրոնացած եմ երգիս վրա։ Երբեմն բացակայում եմ դասերից, քանի որ չեմ հասցնում նախապատրաստական աշխատանքների հետ համատեղել, բայց երբ վերադառնամ, անպայման կլրացնեմ բոլոր բաց թողնված դասերը, քանի որ ինձ համար սովորելն էլ է շատ կարեւոր»։

Cosmic Friend երգի ու հաղորդագրության մասին
«Միշտ պետք է հավատալ անիրական թվացող երազանքներին։ Իհարկե, կան կյանքում անիրականանալի բաներ, բայց ինչպես տեսաք, ես կարողացա իրականություն դարձնել իմ այլմոլորակային ընկերոջը եւ սովորեցրեցի իմ ընկերներին, որ պետք է հավատալ երազանքներին եւ անիրական թվացող բաներին»,-անդրադառնալով իր եվրատեսիլյան երգին ու հաղորդագրությանը նշում է Լեոն։

Լեոն՝ դպրոցում
Բարի, ժպտերես, ուրախ՝ այսպիսին է Հայաստանի պատվիրակը դասընկերների աչքերով։ «Մենք հպարտ ենք, որ ինքն է Հայաստանի պատվիրակը։ Դեռ երգը չենք հասցրել անգիր անել, բայց կսովորենք։ Լեոն քննություններին այնքան վստահ է մասնակցում, որ վստահ ենք «Մանկական Եվրատեսիլում» ելույթ ունենալիս էլ ավելորդ լարվածություն չի ունենա»,-միաձայն ասում են նրանք։
Դասընկերուհի Մարին հավելում է՝ շատ է ուրախացել, երբ իմացել է, որ Լեոն է ներկայացնելու Հայաստանը մրցույթում․ «Բայց նաեւ մտածում էի, որ դա հնարավոր է , որովհետեւ նա շատ լավ է երգում եւ շատ տաղանդավոր է։ Լեոն հոգատար, աշխատասեր ընկեր է, շատ նպատակասլաց մարդ։ Նրան կմաղթեմ, որ վերադառնա հաղթանակած»։

Ռաֆայելը Լեոյի ամենամոտ ընկերն է։ «Ես շատ ուրախ եմ, որ նա է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»։ Նա շատ հոգատար ընկեր է։ Իրեն մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաղթանակ»,-ասում է նա։
Դասղեկ Մարինա Մադոյանը, որը Լեոյի անգլերենի ուսուցչուհին է, Հայաստանի պատվիրակին նկարագրում է՝ որպես իսկական արտիստի, որը չնայած երաժշտական քայլերին՝ միշտ հասցնում է մասնակցել դասերին։

«Լեոն շատ երաժշտական է, իսկական արտիստ, բոլոր ուսուցիչները միշտ խոսում են այդ մասին, թե ինչքան խարիզմատիկ երեխա է։ Տեսահոլովակը նույնպես շատ ենք հավանել։ Իհարկե, հիմա ձայնագրությունների եւ նկարահանումների է հաճախ լինում, բայց ուրախ ենք, որ նաեւ հասցնում է դասերին մասնակցել։ Մաղթում ենք մեծ հաջողություններ եւ մեծ հաղթանակ, եւ, իհարկե, մեծ բեմեր «Մանկական Եվրատեսիլից» հետո։ Լեոն միշտ քթի տակ երգում է՝ նույնիսկ դասերի ընթացքում։ Ակտիվ է, ուրախ, ընկերասեր»։

Հավելենք, որ Լեոյի Cosmic Friend երգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերը գրել են Վահրամ Պետրոսյանն ու Մալենան, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:
«Մանկական Եվրատեսիլ 2024-ը» կայանալու է նոյեմբերի 16-ին՝ Մադրիդում:



Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները10:30, 3 հոկտեմբերի
Իլոն Մասկը լքել է իր չորս երեխաների մորը. Շիոբհան Զիլիսը խոստովանել է, որ բաժանումը հարված էր իր համար09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը