Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Կլասիկա եւ վիրտուոզ ջազ. Դենիս Մացուեւ

16:41, 31 հոկտեմբերի

Հանդիսատեսի պահանջով, ինչպես նաև մենահամերգի տոմսերի արագ սպառվելու հետևանքով՝ ևս մեկ տպավորիչ երեկո իր ունկնդիրների համար: 

Նոյեմբերի 8–ին ժամը 19։00 Արամ Խաչատրյան համերգասրահում Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան՝ «Ջազը և դասականը» սիրված հեղինակային ծրագրով ։

Այս նախագիծն իր փառքի վերելքին է հասել այնպիսի բեմերում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզեն և Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի Մուզիքֆերայնը՝ արժանանալով բուռն արձագանքի և անջնջելի հետք թողնելով հանդիսատեսի սրտում։

 Դենիս Մացուևը՝ համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար և ջազի հանճարը, Պ.Ի. Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթողը և Գրամաֆոն մրցանակի դափնեկիրը, ում անգերազանցելի վիրտուոզությունն ու հուզիչ կատարումները գերել են հանդիսատեսին Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլում, Վիեննայի Շտացալ համերգասրահում, Բեռլինի Ֆիլհարմոնիայում և աշխարհի այլ անվանի համերգասրահներում։

«Ջազը և դասականը» ծրագրի շրջանակներում մեզ հետ կլինեն նաև՝ - Անդրեյ Իվանով /կոնտրաբաս/ - Ալեքսանդր Սինգեր /հարվածային գործիքներ/ - Եկատերինա Մոչալովա /դոմրա/ - Բորիսլավ Ստրուլև /թավջութակ/ - Սոֆյա Տյուրինա /սաքսոֆոն/։

Եկատերինա Մոչալովան կատարելու է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Բացինիի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը՝ դոմրայի հնչյունավորմամբ՝ ջութակի փոխարեն։ Համերգի ընթացքում դուք կվայելեք Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի, Շոստակովիչի լավագույն ստեղծագործություններից։ Երաժիշտների յուրահատուկ մեկնաբանություններն ու էներգիան այս համերգին նոր մակարդակի երաժշտական փորձառություն են երաշխավորում։

 Այս յուրահատուկ համերգային ծրագիրը ջազի և դասականի հեղափոխություն է՝ մի տպավորություն, որը չի կարելի բաց թողնել։ Շտապեք տոմսերը ձեռք բերել հետևյալ հարթակներից՝ HayaFestival Tomsarkgh Ticketon Տեղեկությունների համար զանգահարել՝ +374 77 805687


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search