Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Երևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ

18:40, 11 նոյեմբերի

Երևանի մշակութային գունագեղ կյանքը շուտով կհարստանա բացառիկ երաժշտական իրադարձությամբ, որը կմիավորի սերբական և հայկական ավանդույթները. նոյեմբերի 12-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը: Համերգը 1900+ շարքի մասն է, որը նվիրված է 20-րդ դարի տարբեր ազգերի երաժշտությանը և այն ներառում է մեծանուն սերբ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Այս համերգը, որը 1900+ շարքի 21-րդ միջոցառումն է, նվիրված է նաև Սերբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Այն ունկնդրին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և վայելելու երկու երկրների հարուստ երաժշտական ժառանգության գլուխգործոցները: Ծրագրում ընդգրկված են սերբ հայտնի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի և Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները: Էլեն Յոլչյանի «Սողոմոն» ստեղծագործությունը, որը նվիրված է Կոմիտասի 155-ամյակին, նոյեմբերի 12-ին առաջին անգամ կհնչի համերգի շրջանակներում:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Սերբիայի դեսպանության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ՝ ընդգծելու սերբ-հայկական ամուր մշակութային կապերը:

1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ՝ և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է մոտ քսան համերգներ, այդ թվում ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների ծրագրեր: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները: 1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին  անգամ են հնչում Հայաստանում: 2024թ. Մարտին Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդլաով՝ նախաձեռնության 15-ամյա հոբելյանի շրջանակում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search