Երևանի մշակութային գունագեղ կյանքը շուտով կհարստանա բացառիկ երաժշտական իրադարձությամբ, որը կմիավորի սերբական և հայկական ավանդույթները. նոյեմբերի 12-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը: Համերգը 1900+ շարքի մասն է, որը նվիրված է 20-րդ դարի տարբեր ազգերի երաժշտությանը և այն ներառում է մեծանուն սերբ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Այս համերգը, որը 1900+ շարքի 21-րդ միջոցառումն է, նվիրված է նաև Սերբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Այն ունկնդրին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և վայելելու երկու երկրների հարուստ երաժշտական ժառանգության գլուխգործոցները: Ծրագրում ընդգրկված են սերբ հայտնի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի և Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները: Էլեն Յոլչյանի «Սողոմոն» ստեղծագործությունը, որը նվիրված է Կոմիտասի 155-ամյակին, նոյեմբերի 12-ին առաջին անգամ կհնչի համերգի շրջանակներում:
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Սերբիայի դեսպանության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ՝ ընդգծելու սերբ-հայկական ամուր մշակութային կապերը:
1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ՝ և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է մոտ քսան համերգներ, այդ թվում ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների ծրագրեր: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները: 1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում: 2024թ. Մարտին Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդլաով՝ նախաձեռնության 15-ամյա հոբելյանի շրջանակում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի
