Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Հետաքրքիր ֆիլմեր, որոնք, գուցե, բաց եք թողել

19:30, 23 նոյեմբերի

Համաշխարհային կինոաշխարհն ամեն տարի տասնյակ հազարավոր ֆիլմեր է արտադրում։ Հանդիսատեսի ուշադրության մրցավազքում հաճախ շահում են ոչ թե հետաքրքիր ռեժիսորական աշխատանքները, այլ ամենահաջող գովազդված նախագծերը։ PR-ի մասնագետների այս անվերջանալի պայքարում գնալով դժվարանում է բաց չթողնել իսկապես արժեքավոր ֆիլմերը, որոնք իրենց շուրջը ոչ մի հիացմունք չունեն: Այսօրվա նյութում ձեզ հետ կիսում ենք վերջին տարիների ուշագրավ ֆիլմերի ընտրանիով, որոնք դուք, գուցե, բաց եք թողել:

«Սիրուց հետո» (2020)

Ցավալի դրամա մի կնոջ մասին, ով ամուսնությունից հետո իսլամ է ընդունում եւ ամուսնու մահից հետո բացահայտում է, որ նա երկակի կյանք է վարում: Ֆիլմն ամենեւին էլ դավաճանության մասին չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ֆիլմը բացահայտում է ամուսնական հարաբերությունների բարդ աշխարհը ներսից։ Սա պատմություն է մի կնոջ մասին, ով իրեն ամբողջությամբ նվիրել է ամուսնությանը՝ լուծարվելով իր զուգընկերոջ մեջ եւ կորցնելով իրեն: Հետեւաբար, ամուսնու մահից հետո նա ստիպված է նորից սովորել, թե ինչպես ապրել եւ ճանաչել ինքն իրեն:

«Յանգից հետո» (2021)

Դանդաղ տեմպերով դրամա՝ Քոլին Ֆարելի մասնակցությամբ, որը պատմում է մի ընտանիքի մասին, որն ապրում է հնացած անդրոիդով. մարդու կերպարանքով ռոբոտ, որին կապված է ամբողջ ընտանիքը, եւ որը ցրում է մեքենաների վտանգների մասին բոլոր կարծրատիպերը: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է ծանոթ մարդը ներդաշնակորեն միահյուսվում ժամանակակիցի եւ անհայտի հետ՝ ստեղծելով ավելի ու ավելի շատ հարցեր այն մասին, թե ինչն է մարդուն դարձնում մարդ:

«Թար» (2022)

Հիշարժան ֆիլմ Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ՝ առաջին կին կոմպոզիտորի եւ դիրիժորի մասին: Ֆիլմում միահյուսված են սեւ կատակերգության եւ մութ հոգեբանական դրամայի մոտիվները։ Մածուցիկ եւ հանգիստ ֆիլմը ոչ բոլորին դուր կգա, բայց համբերատարներին կպարգեւի հակասական էմոցիաների լայն շրջանակ:

«Ռադիկալ» (2023)

Դրամա մեքսիկացի ուսուցչի մասին, ով կարողացել է դպրոցականներին հետաքրքրել իր ոչ ավանդական ուսուցման մեթոդների շնորհիվ։ Ուսուցիչը հսկայական դեր է խաղում սերունդ ձեւավորելու գործում, իսկ երեխաներին հետաքրքրելը, նրանց հետ խոսելու ունակությունը եւ սեփական մտքերը արտահայտելըսովորեցնելը ուսուցիչների հիմնական խնդիրն է:

«Կապսուլային սերունդ» (2023)

Էմիլիա Քլարքի մասնակցությամբ ֆանտազիա՝ զուգորդված մելոդրամայի հետ: Ֆիլմը պատմում է սիրահարված զույգի մասին, ով ցանկանում է երեխա ունենալ, իսկ տեխնոլոգիական կորպորացիան նրանց առաջարկում է ծնող դառնալու այլընտրանքային մեթոդ՝ չծնված երեխային հատուկ պարկուճում մեծացնելու միջոցով։ Ֆիլմը կստիպի պահպանողականներին ուշաթափվել, իսկ մայրության դժվարություններից հյուծված կանանց հնարավորություն կտա երազելու, թեկուզ կարճ ժամանակով։

«Դոֆմեն» (2023)

Լյուկ Բեսոնի ստեղծագործությունը, որը պատմում է հաշմանդամի սայլակով մի մարդու մասին, ով կապված է շների հետ, որոնք բազմիցս փրկել են նրա կյանքը։ Դրամատիկ ժանրի ֆիլմը կարելի է ընկալել որպես չարագործի տրավմատիկ անցյալի պատմության լավ շարադրման օրինակներից մեկը, որն այսպիսին է դարձել մանկության տարիներին սիրո պակասից։

«Ազատության ձայնը» (2023)

Ֆիլմը պատմում է հասարակության արատներից մեկի՝ երեխաների թրաֆիքինգի մասին։ Գլխավոր հերոսը օպերատիվ աշխատող է, ով երկար տարիներ զբաղվում է մանկապիղծների որսով։ Ֆիլմը ընտանիքի հետ կիրակնօրյա դիտման համար չէ, եւ այն թողարկվել է նկարահանումների ավարտից մեկ տարի անց, ուստի վարդագույն ակնոցների սիրահարները պետք է խուսափեն դրանից։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search