«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ի՞նչ է պատմում ձեր մասին կենդանակերպի նշանի տեսակը

09:00, 24 նոյեմբերի

Աստղագուշակության մեջ կենդանակերպի նշանները լինում են ֆիքսված, փոփոխական եւ կարդինալ. Յուրաքանչյուր տիպ համապատասխանում է սեզոնին. կարդինալ նշանները ներկայացնում են նոր սեզոնի սկիզբը, ֆիքսված նշանները մարմնավորում են յուրաքանչյուր սեզոնի կեսը (բարգավաճում), իսկ փոփոխական նշանները բնութագրում են անցումը մի սեզոնից մյուսը: Այսօրվա նյութում մենք կանդրադառնանք, թե դա ինչ է նշանակում եւ որոնք են դրանց տարբերությունները:

Կենդանակերպի ֆիքսված նշաններն, ընդհանուր իմաստով, ամենակայունն են. իրենց մտավոր կայունության շնորհիվ նրանք մյուսներից ավելի լավ են հաղթահարում կյանքի դժվարությունները եւ ճգնաժամերը: Նրանք միշտ ունեն իրենց կարծիքը, որին լիովին հավատարիմ են, եւ որի վրա ուրիշները չեն կարող ազդել։ Ֆիքսված նշանների ուժը կայանում է նրանց համառության եւ հաստատակամության մեջ, որն օգնում է նրանց հասնել իրենց նպատակներին եւ երբեք չհանձնվել: Թուլությունը թաքնված է որոշակի պահպանողականության եւ անճկունության մեջ, որոնք բարդացնում են նրանց ճանապարհը։ Կենդանակերպի ֆիքսված նշաններն են Առյուծը, Ցուլը, Կարիճը եւ Ջրհոսը:

Կենդանակերպի կարդինալ նշանները լավագույն առաջնորդներն են։ Նրանք գիտեն, թե ինչպես դրդել եւ համոզել մարդկանց հետեւել իրենց: Մարդկանց սրտերում կրակ վառելու ունակության շնորհիվ նրանք տարբեր գաղափարների լավագույն նախաձեռնողներն են։ Կարդինալ նշանների ուժը կայանում է նոր բաներ սկսելու նրանց քաջության, իմպրովիզացիայի եւ իրենց շուրջ հետեւորդներ հավաքելու ունակության մեջ: Սրա հակառակ կողմը իմպուլսիվությունն է եւ ամեն ինչ ավարտին հասցնելու անկարողությունը: Կենդանակերպի կարդինալ նշաններն են Խոյը, Խեցգետինը, Կշեռքը եւ Այծեղջյուրը:

Կենդանակերպի փոփոխական նշաններն ամենաճկունն ու հարմարվողն են կյանքում։ Նրանք մյուսներից ավելի լավ են հարմարվում փոփոխվող հանգամանքներին, ինչպես նաեւ ճկուն են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Փոփոխական նշանների ուժը նրանց բազմաֆունկցիոնալությունն է եւ ուժերը մեծացնելու ունակությունը: Թուլությունը թաքնված է նրանում, որ նրանք չափից դուրս ցրված են եւ կենտրոնանալ չգիտեն անկարեւորը կարեւորից զատելու ճանապարհին։ Կենդանակերպի փոփոխական նշաններն են Երկվորյակը, Կույսը, Աղեղնավորը եւ Ձկները:

Եկեք ամփոփենք. կարդինալ նշանները արագավազորդներ են, ովքեր կարողանում են արագ մոբիլիզացնել իրենց ողջ ուժը, շտապել եւ կարճ տարածություններ վազել ավելի արագ ու պայծառ, քան մյուսները։ Նրանք լավ են այնտեղ, որտեղ արագությունը, ճնշումը եւ պայծառությունը կարեւոր են:

Ֆիքսված նշանները մարաթոնյան վազորդներ են, որոնց համառությունն օգնում է նրանց անցնել երկար տարածությունները, երբ մյուսները հոգնել են, կամ հանձնվել: Նրանք լավ են այնտեղ, որտեղ տոկունություն եւ համբերություն է անհրաժեշտ:

Փոփոխական նշանները վիրտուոզներ են, ովքեր հեշտությամբ կարող են ավարտել խոչընդոտների դասընթացները: Նրանք լավ են այնտեղ, որտեղ պահանջվում է շարժունակություն եւ փոփոխականությամբ առաջադրանքների կատարման հմտություն:

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search