«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին

13:30, 5 սեպտեմբերի

«Ֆուլ Հաուս»-ի երկրպագուները տոնելու առիթ ունեն. սիրված նախագիծը սեպտեմբերի 8-ին վերադառնում է՝ այս անգամ ներկայացման ձևաչափով։ Նրանց թիմի համար սա նորություն չէ, քանի որ տարիներ առաջ սիթքոմից «դուրս էին եկել» և հայտնվել նաև բեմում։

«Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ «Ֆուլ Հաուսը» պարզապես չի վերադարձել․ մենք վերադարձել ենք տարիներ անց՝ արդեն փոխված, հասունացած, բայց նույն էներգիայով ու նույն սիրով դեպի այս նախագիծը։ Նոր շոուն պահպանում է այն ամենը, ինչի համար հանդիսատեսը սիրում է «Ֆուլ Հաուսը»՝ հումորը, խենթ իրավիճակները, մեր հերոսների հարաբերությունները, բայց, միաժամանակ, այն լրիվ նոր պատմություն է՝ նոր զարգացումներով ու անակնկալներով»,-այս մասին NEWS.am STYLE-ին ասաց Անի Երանյանը, ով սեպտեմբերի 8-ի համար հատուկ ժամանել է ԱՄՆ-ից։

Ըստ Անիի՝ շատ հետաքրքիր կլինի նաև տեսնել, թե այս տարիների ընթացքում ինչպես են փոխվել իրենց հերոսները։

«Նրանք այլևս այն մարդիկ չեն, որոնց հանդիսատեսը տարիներ առաջ էր թողել։ Սեպտեմբերի 8-ին ուզում ենք, որ մարդիկ ոչ միայն ծիծաղեն, այլ նաև մի պահ վերադառնան իրենց սիրելի հիշողություններին։ Մի տեսակ հանդիպում է հին ընկերների հետ, որոնց երկար ժամանակ չես տեսել»:

Դերասանուհու խոսքով՝ իր կերպարին վերադառնում է միշտ շատ սիրով։

«Տաթևին վերադառնալը միաժամանակ և՛ շատ հեշտ է, և՛ շատ հետաքրքիր։ Հեշտ է, որովհետև տարիների ընթացքում այդ կերպարն այնքան հարազատ է դարձել, որ երբեմն թվում է՝ նա պարզապես իմ ներսում ինչ-որ տեղ ապրում է և անհրաժեշտ պահին հայտնվում է: Կարորում եմ Տաթևին։ Հատկապես նրա բնավորությունը, ինքնավստահությունը, անմիջականությունը։ Նա այն կերպարներից է, որին խաղալիս միշտ հաճույք եմ ստացել, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ պահին ինչ կանի կամ ինչ կասի։ Բայց ամեն վերադարձի ժամանակ փորձում եմ ոչ թե կրկնել հին Տաթևին, այլ հասկանալ՝ այսօր նա ինչպիսին կլիներ»։

Անին վստահ է, որ Տաթևն այս տարիների ընթացքում փոխվել է։

«Ես ինքս եմ փոխվել այս տարիների ընթացքում, և, բնականաբար, փոխվել է նաև իմ վերաբերմունքը Տաթևի նկատմամբ։ Տարիներ առաջ ես նրա որոշ քայլերին գուցե ավելի շատ նայում էի հումորի տեսանկյունից, իսկ այսօր արդեն շատ ավելի լավ եմ հասկանում նաև այդ կերպարի ներքին պատճառները, նրա ուժեղ ու թույլ կողմերը։ Նոր Տաթևի մեջ ինձ համար ավելի շատ հասունություն կա, բայց իր բնավորության հիմնական գծերը, իհարկե, մնացել են։ Եթե Տաթևից ամբողջությամբ վերցնենք իր խենթությունն ու բնավորությունը, էլ Տաթև չի լինի»։

Ինչ խոսք, այս վերադարձի հիմքում «Ֆուլ Հաուս.Վայէջք» ֆիլմի ռեկորդային հաջողությունն է։

«Արձագանքներն իսկապես շատ մեծ էին, և դա մեզ համար անչափ կարևոր էր։ Մենք գիտեինք, որ «Ֆուլ Հաուսը» տարիների ընթացքում մեծ ու հավատարիմ լսարան է ունեցել, բայց ֆիլմի ժամանակ նորից զգացինք այդ սիրո իրական չափը։ Անկեղծ ասած՝ նույնիսկ մեզ համար որոշ պահերի այդ հետաքրքրությունը անսպասելի էր։ Ամենահուզիչը միայն թվերը կամ ռեկորդները չէին։ Մարդիկ գալիս էին ընտանիքներով, երեխաների հետ, պատմում էին, որ տարիներ առաջ միասին են դիտել սիթքոմը։ Այդ ժամանակ հասկանում ես, որ նախագիծը վաղուց արդեն պարզապես սերիալ չէ։ Այն շատ մարդկանց կյանքի մի շրջանի, հիշողությունների ու երիտասարդության մասն է դարձել։ Եվ հենց դա է ամենամեծ արդյունքը մեզ համար»:

Դերասանուհու խոսքով՝ իհարկե, նման հաջողված նախագծին վերադառնալը շատ պատասխանատու է։

«Երբ նախագիծն արդեն մեծ պատմություն և այդքան մեծ լսարան ունի, ամեն նոր քայլի ժամանակ հասկանում ես, որ մարդիկ քեզնից շատ բան են սպասում։ Բայց ես դա ավելի շատ ոչ թե վախ եմ համարում, այլ շարժիչ ուժ։ Ամեն անգամ մեր առջև հարց ենք դնում՝ ի՞նչ կարող ենք անել, որ այս վերադարձը պարզապես անցյալի հաջողությունը կրկնելու փորձ չլինի։
Եթե անընդհատ մտածես՝ «գուցե լավագույնն արդեն արել ենք», երևի այլևս ոչինչ չես ստեղծի։ Ես ավելի շատ հավատում եմ, որ լավագույնը միշտ կարող է դեռ առջևում լինել։ Կարևորը՝ չխաբել հանդիսատեսին, չանել ինչ-որ բան միայն նրա համար, որ նախագիծը հայտնի անուն ունի։ Պետք է ամեն անգամ իսկապես պատճառ ունենալ վերադառնալու»։

Որպես «Ֆուլ Հաուսի» հիմնական հաջողության գաղտնիք՝ ասաց հետևյալը.

«Կարծում եմ՝ ամենամեծ գաղտնիքը մարդկանց և հարաբերությունների մեջ է։ Տեխնոլոգիաները փոխվում են, հումորը փոխվում է, սերունդներն են փոխվում, բայց ընտանիքը, ընկերությունը, սերը, խանդը, վեճերը, հաշտությունները միշտ հասկանալի են մնում։ «Ֆուլ Հաուսում» մարդիկ երևի իրենցից ինչ-որ բան են գտնում։ Մեկը՝ որևէ կերպարի մեջ, մյուսը՝ ընտանիքի հարաբերությունների, ընկերության կամ որևէ իրավիճակի։ Ինձ համար շատ հետաքրքիր է, երբ այսօր հանդիպում ենք շատ երիտասարդ հանդիսատեսի, որը առաջին սերիաների ժամանակ գուցե նույնիսկ փոքր երեխա է եղել։ Դա նշանակում է, որ նախագիծը կարողացել է անցնել մեկ սերնդից մյուսին, իսկ նման բան հնարավոր չէ միայն գովազդով կամ հաջողությամբ։ Դրա հիմքում հանդիսատեսի իրական սերն է»:

Անին նշում է, որ իրենց երկրպագուներին շատ անակնկալներ են սպասվում։

«Անակնկալներ կան ու շատ։ Բայց եթե հիմա ամեն ինչ պատմեմ, սեպտեմբերի 8-ին ինձ հաստատ չեն ների։ Մի բան միայն կարող եմ ասել՝ կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում։ Կան նաև շատ սիրելի «Ֆուլ Հաուսյան» իրավիճակներ, որոնց ժամանակ մարդիկ անմիջապես կզգան՝ այո՛, մենք նորից վերադարձել ենք մեր աշխարհ։

Ու շատ կուզեմ, որ մնացածը մարդիկ առաջին անգամ հենց դահլիճում տեսնեն։ Այդ կենդանի արձագանքը մեզ համար ամենաթանկն է։ Ես ինքս էլ անհամբեր սպասում եմ այն պահին, երբ վարագույրը կբացվի, և երկար դադարից հետո նորից բոլորս միասին կլինենք նույն բեմում՝ մեր հանդիսատեսի առաջ»,-եզրափակեց դերասանուհին։

Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ Հաուսի» սիրված հերոսները հանդես կգան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ամբողջովին նոր ծրագրով։ Այնուհետև նախագծի ստեղծագործական կազմը մեկնելու է ՌԴ, Եվրոպա, իսկ հյուրախաղերը կեզրափակվեն ԱՄՆ-ում։

Նշենք, որ «Ֆուլ Հաուսի» ներկայացման առաջին ցուցադրությունը նախկինում կայացել էր հենց ԱՄՆ-ում։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search