Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Tsaghkunk Restaurant & Glkhatun առաջին հայկական ռեստորանն է, որն արժանացել է La LISTE-ի DISCOVERY AWARD 2025 մրցանակին

22:31, 25 նոյեմբերի

Tsaghkunk Restaurant & Glkhatun դարձավ առաջին հայկական ռեստորանը, որն արժանացավ La LISTE-ի հեղինակավոր DISCOVERY AWARD 2025 մրցանակին: Դա կարևոր ձեռքբերում է և պատմական պահ հայկական գաստրոնոմիայի համար: Մրցանակը հանձնվել է այսօր Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ՝ Հայաստանը հաստատուն կերպով ամրագրելով համաշխարհային խոհարարական քարտեզին։

Discovery Awards մրցանակի են արժանանում խոհարարական և հյուրընկալության ոլորտներում բացառիկություն, վավերականություն, նորարարություն և վարպետություն են մարմնավորած հաստատություններն ու անհատները:

2021 թվականին հիմնադրված Tsaghkunk Restaurant & Glkhatun աչքի է ընկնում հայկական խոհանոցին նորարարական մոտեցմամբ։

цах2.jpg (56 KB)

Հաստատության շեֆ խոհարարը՝ Արևիկ Մարտիրոսյանը, ավանդույթները վարպետորեն համադրում է ժամանակակից խոհարարական տեխնիկայի հետ։

Տեղական և օրգանական մթերքի օգտագործումը, հայկական ժառանգության հանդեպ խոր ակնածանքը և սոցիալական նախաձեռնություններին նվիրվածությունը նրան ճանաչում են բերել թե՛ տեղական, և թե՛ միջազգային մակարդակում:

Tsaghkunk Restaurant & Glkhatun այսօր հանդես է գալիս հայկական խոհանոցի դեսպանի դերում՝ ապացուցելով, որ երկրի խոհարարական ավանդույթներն ու նորարարությունները վաստակել են համաշխարհային ասպարեզում  իրենց արժանի տեղը զբաղեցնելու իրավունքը: «La LISTE-ի այս ճանաչումը ոչ միայն մեծ պատիվ է մեր թիմի համար, այլև՝ կարևորագույն նշաձող Հայաստանի համար», - նշել է Tsaghkunk Restaurant & Glkhatun-ի հիմնադիր Հրաչյա Աղաջանյանը: «Մենք պատիվ ունենք աշխարհին հաղորդակից դարձնելու մեր երկրի գեղեցկությանն ու համուհոտին»:

Ֆրանսիայում հիմնված La LISTE-ն  հայտնի է որպես աշխարհի ամենահարգված ռեստորանային և հյուրանոցային ուղեցույցերից մեկը: La LISTE-ը, որը հաճախ կոչվում է «վարկանիշների վարկանիշ», 2015 թվականին հիմնադրված անկախ ռեստորանային վարկանիշային հարթակ է: Դրա մեթոդաբանությունը բարդ ալգորիթմի կիրառմամբ միավորում է բարձր խոհանոցի ուղեցույցների տեակետներ, հարգարժան քննադատների, բլոգերների և սպառողների արձագանքը տարածող կայքեր՝ ինտեգրելով մոտ 1100 միջազգային աղբյուրներ: Նշված աղբյուրները ներառում են ռեստորանային հայտնի ուղեցույցների վարկանիշները, միջազգային, ազգային և տարածաշրջանային մամուլի աձագանքները և հյուրերի կարծիքները:

Ամեն տարի La LISTE-ը համախմբում է գլոբալ գաստրոնոմիական համայնքը՝ վարկանիշները ներկայացնելու և մրցանակներ հայտարարելու համար: Նոյեմբերի 25-ին Փարիզում տեղի ունեցավ La LISTE իններորդ գալա երեկոն, որը համախմբեց լեգենդար խոհարարներին, ազգային խոհարարական հերոսներին, երիտասարդ տաղանդներին և հարգարժան հյուրերին:

Երեկոյի ճաշացանկի հեղինակները բարձր խոհանոցի արվեստը սահմանող աշխարհահռչակ խոհարարներ են, որոնք միջոցառումը տաղանդի, նորարարության և նվիրվածության անմոռանալի տոն դարձրին:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search