Շերը հաստատել է, որ թոշակի է անցնելու ավելի քան վեց տասնամյակ բեմում մնալուց հետո: 76-ամյա երգչուհին ասել է, որ իր առաջիկա ալբոմը վերջինն է լինելու։
Լեգենդար երգչուհին իր կարիերան քննարկել է իր հուշերի աջակցության շրջագայության շրջանակներում, հայտնում է The Sun-ը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է թոշակի անցնել, բայց ոչ շուտ, քան կթողարկի իր առաջին նոր նախագիծը, որն սկսել է 2013-ից:
«Սա, հավանաբար, իմ վերջին ալբոմն է, որը պատրաստվում եմ ստեղծել: Ես շատ հուզված եմ։ Նրանք հիանալի երգեր են, և ես պարզապես շատ ոգևորված եմ դա անելով»:
Նա նշել է, որ այժմ սկսել է երիտասարդ կանանց խորհուրդներ տալ և խրախուսել նրանց «հաղթահարել իրենց» և ընդունել կյանքը: Այնուհետեւ նա խոստովանել, որ ամեն ինչ կտար նորից 60 տարեկան դառնալու համար։
Փոփ աստղը խոստովանել է, որ իր համար դժվար էր հարմարվել ծերանալուն և չգիտի ինչպես փոխել այն՝ չնայած գրեթե 80 տարեկան է։ Նա խոստովանել է, որ սիրում է ժամանակ անցկացնել երիտասարդների հետ, քանի որ դեռ պատրաստ չէ ընդունել իր տարիքը։ «Ես սիրում եմ երիտասարդներին, քանի որ իմ ընկերներից շատերը չեն ցանկանում զվարճանալ»:
Շերի խոստովանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ընտանիքը մտահոգություն է հայտնել նրա երիտասարդ ընկերոջ՝ Ալեքսանդր «Ա.Է.» Էդվարդսի հետ կապված:
Շերի որդու՝ Չազ Բոնոյի մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ երգչուհին չի տեսնում Ա.Է.-ի «իսկական մտադրությունները», չնայած նա «մեկը մյուսի հետեւից կարմիր դրոշակներ է ցույց տալիս»:
«Շերի ընտանիքը հրաժարվել է նրան համոզելու փորձերից, որ Ալեքսանդրին չեն մտահոգում իր շահերը», - բացառապես DailyMail.com-ին ասել է ինսայդերը: «Շերը պնդում է, որ Ալեքսանդրը չի ընկել իր փողերի հետեւից, բայց նա հսկայական գումար է ստանում այս նոր ալբոմի համար, և Շերը նրան տալիս է ստեղծագործական վերահսկողություն փողերի նկատմամբ»:
Աղբյուրը հավելել է, որ հարաբերությունների հետ կապված հետագա խուճապը ծագել է, երբ Շերը հայտնել է, որ իբր քայլեր է ձեռնարկում փոխելու իր կտակը՝ ներառելով այնտեղ Ա.Է.-ին:
«Նա դեռ դա չի արել, բայց լրջորեն մտածում է դրա մասին, քանի որ պնդում է, որ Ալեքսանդրն իր ողջ կյանքի սերն է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է15:36, 29 սեպտեմբերի
Բրեդ Փիթի երրորդ երեխան հրաժարվել է իր ազգանունից15:18, 29 սեպտեմբերի
Վլադիմիր Կլիչկոն տագնապ է հնչեցրել Հեյդեն Պանետիերից իր դստեր ժառանգության վերաբերյալ. «Անծանոթները կարող են ամեն ինչ վերցնել»14:37, 29 սեպտեմբերի
Էմիլի Ռատակովսկին խելքահան է արել երկրպագուներին իր էքսրեմալ կտրվածքներով. նրա զգեստը բացահայտում էր գրեթե ամեն ինչ14:16, 29 սեպտեմբերի
