Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երեւանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ աշխարհահռչակ դերասան եւ բեմադրիչ Սիմոն Աբգարյանին։ Աշխարհահռչակ արվեստագետը Հայաստան է ժամանել իր թատերախմբի՝ Քոմքանի դե սընք ռու-ի (Compagnie des 5 roues) հետ։ Երեւանում նրանք հանդես կգան Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացմամբ, որը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում՝ դառնալով Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր, այլեւ շրջագայել է աշխարհի տարբեր քաղաքներում։
Աբգարյանը Հայաստանում է, ասում է՝ այստեղ իրեն շատ հանգիստ է զգում, եւ հատկապես ոգեւորված է, որ առաջին անգամ հայրենիքում ներկայացնելու է իր բեմադրությունը։
«Ես հավատում եմ, որ թատրոնը վերջին դիմադրող ուժ եւ ազատություն տվող վայրն է։ Թատրոնի մարդիկ «աղքատ» են, ուրեմն՝ ազատ, քանի չենք ենթարկվում փողին։ Լավ է, որ այսօր թե Հայաստանը, թե Ֆրանսիան մեզ հնարավորություն են տալիս, որ գանք եւ մեր գործը ներկայացնենք։ Անշուշտ, ուրախ եմ, որ կարող եմ գալ Հայաստան, քանի դեռ աշխատում եմ։ Ուզում եմ գալ իմ հայրենիքի մեջ գործել, թեկուզ Ֆրանսիան եւ Լիբանանն էլ իմ հայրենիքն են։ Միշտ ուզում եմ իմ հայկական մասը պահել, եւ կարեւոր է այն, որ թատրոնը մի վայր է, որը միացնում է բոլորիս՝ որպես մեկ մարդկային ազգի։ Իրար հետ քեֆ անելով պետք է սնունդ տանք»,-այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աբգարյանը։ Դերասանը շեշտում է՝ կարեւորը «մարդը մարդ մնա ու հասկանա՝ ինչ օգուտ է տալիս մարդկությանը»։
«Բեմադրիչ ու գրող լինելը գործ չէ, դա կյանք է։ Ես գնում եմ, տեսնում աշխարհը այն մտքով, որ տեսածս վերածեմ գործի։ Այն դրամը, որ մեզ տալիս է հանդիսատեսը, մենք պետք է վերադարձնենք նրանց համեստորեն։ Լիբանանում մորս հարցնում էին՝ «Սիմոնն ի՞նչ է անում»։ Նա պատասխանում էր՝ «Թատրոնում է», հետո հարցնում էին՝ «Իսկ գործը ի՞նչ է»։ Սա հավատքի, պայքարի ու երախտագիտության հարց է։ Արվեստը եւս պետության պինդ լինելու մաս է կազմում»,-վստահ է դերասանը։
Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսին հայտնի է, հատկապես, «Արամ» եւ «Արարատ» ֆիլմերից։ Խոսելով իր հայտնի կերպարի՝ Արամի մասին, դերասանը նշեց․ «Արամը խորհրդանշում է մեր վիրավորված ազգին։ Նա եւ խորհրդանիշ է եւ սիմպտոմ։ Ափսոս, որ մենք այս օրին հասանք։ Եթե արդարություն լիներ, այսպես չէր լինի։ Սա կապ ունի մեր ապրած աշխարհի հետ։ Մենք ուզում ենք առաջ գնալ եւ պետք է դա անենք առանց մոռանալու, թե ինչ է եղել, իսկ այն, ինչ պատահել է մեզ, փոքր բան չէ։ Ազգերն արդեն պարտված են, երբ զենքը վերցնում են ու գնում վրեժ լուծելու․ դա պարտություն է աշխարհի համար»։
Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից եւ հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։
Ներկայացումն ուղեկցվում է Howlin' Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով եւ ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին, «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը տեսողական եւ զգացմունքային տոնախմբություն է:
Հայ հանդիսատեսը ներկայացումը կարող է դիտել դեկտեմբերի 5-ին եւ 6-ին, ժամը՝ 19։00-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության