«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ածիլե՞լ, թե՞ չածիլել դեմքը. մաշկի խնամքի նորարարությո՞ւն, թե՞ չարդարացված ռիսկ. պատմում է կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը

14:18, 8 դեկտեմբերի

Դերմապլանինգը  միջամտություն է, որի մասին այսօր խոսում է ողջ բյութի-աշխարհը։  Այն խոստանում է մաշկը դարձնել հարթ, փայլող եւ թարմ։ Շատերի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քերի Վաշինգտոնը եւ Էշլի Գրեմը, որոնք բացահայտ խոստովանում են, որ սիրահաված են այդ տեխնիկային։ Բայց արդյո՞ք ամեն բան այդքան հարթ է։ Փորձեցինք պարզել դա եւ հասկանալ, թե ում է այն ավելի հարմար, եւ որն է գաղտնիքը։

Դերմապլանինգ. ի՞նչ միջամտություն է սա

Դերմապլանինգը մաշկի խնամքի պրոֆեսիոնալ տեխնիկա է, որը ենթադրում է աղվամազերի եւ էպիդերմիսի վերին կարծրացած շերտի հեռացում հատուկ նշտարի օգնությամբ։ Բայց մի շտապեք այն զուգորդել մի ինչ-որ արմատական բանի հետ, միջամտությունը կատարվում է նրբորեն, առանց ցավի եւ ակնթարթային էֆեկտով։

Ի՞նչ կստանաք միջամտությունից.

  • աղվամազերի հեռացում. մակիյաժը անթերի կերեւա, մաշկը կդառնա ավելի հարթ։
  • մաշկի թարմացում. անհետանում են մահացած բջիջները, ուժեղանում է վերարտադրողությունը։
  • խնամքի միջոցներն ավելի լավ են թափանցում. քսուքները եւ շիճուկները քանիցս ավելի արդյունավետ են ազդում։

Կատարվում է ընդամենը 30 րոպեում, եւ մաշկն անմիջապես ավելի թարմ, հավասար եւ փայլող է դառնում։

Ինչո՞ւ է այն այսքան տարածված դարձել

Մաշկի խնամքի արեւելյան փիլիսոփայությունը վաղուց շեշտադրել է հարթ, «ճենապակե» մաշկը։ Ճապոնուհիները տարիներ շարունակ օգտագործում են դերմապլանինգին նմանվող մեթոդիկաներ։ Այսօր տեխնիկան զավթել է Արեւմուտքը աստղերի շնորհիվ։

Քերի Վաշինգտոնը եւ Էշլի Գրեմը բացահայտ ասում են, թե ինչպես է դերմապլանինգն օգնում իրենց մաշկին անթերի լինել վառ սոֆիտների տակ կամ կարեւոր միջոցառումներից առաջ։ Այդ միջամտությունը նրանց գաղտնի օգնականն է կատարյալ կերպարի համար։

Ո՞ւմ է հարմար դերմապլանինգը

Չնայած ունիվերսալությանը՝ այս միջամտությունը բոլորին չէ, որ հարմար է։ Պարզենք կարեւոր պահերը.

- Կատարյալ թեկնածու.

Դերմապլանինգը իսկական փրկություն կլինի, եթե դուք ունեք. 

             աղվամազեր, որոնք վիզուալ առումով ծանրացնում են դեմքը։

             գունատ մաշկ։

             պիգմենտացիա կամ  մանր կնճիռներ, որոնք փորձում ես ավելի աննկատ դարձնել։

- Երբ  է ավելի լավ հրաժարվել.

Երբ ակտիվ բորբոքում ունեք (օրինակ՝ ակնե), վարակիչ ցաներ կամ հիպերզգայուն մաշկ, դերմապլանինգը հակացուցված է։ Միջամտությունը կարող է վատացնել վիճակը։

Տնային դերմապլանինգ. ռիսկերը եւ իրականությունը

Շատերը փորձում են կրկնել միջամտությունը տանը՝ ոգեւորվելով TikTok-ի կամ ինսթագրամի տեսանյութից։ Օգտագործում են մեկանգամյա ածելիներ՝ հուսալով ստանալ սրահի էֆեկտը։ Սա ամենատարածված սխալներից մեկն է, որը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։

Ինքնուրույն դերմապլանինգի ռիսկերը.

  • մաշկի կտրվածքներ եւ վնասվածքներ, տեխնիկան պրոֆեսիոնալիզմ է պահանջում։
  • վարակներ, գործիքների անբավարար հիգիենան բարձրացնում է բորբոքումների վտանգը։
  • Գրգռում, ոչ ճիշտ շարժումները կամ չափից հաճախ կիրառումը կարող են կարմրություն առաջացնել։

«Դեմքը ձեր այցեքարտն է,- ընդգծում է կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը։- Դերմապլանինգը պետք է կատարի միայն պրոֆեսիոնալը։ Դա պարզապես խնամքի միջամտություն չէ, այլ աշխատանք մաշկի հետ, որը հատուկ հմտություններ եւ պայմաններ է պահանջում»։

Ինչպե՞ս խնամել մաշկը միջամտությունից հետո

Մաշկի դերմապլանինգից հետո այն հատկապես խոցելի է, ուստի կարեւոր է հետեւել խորհուրդներին.

  1. Պաշտպանություն արեւից։ Օգտագործեք SPF 50 քսուք ամեն օր՝ հիպերպիգմենտացիան կանխելու համար։
  2. Ինտենսիվ խոնավացում։ Քսուքներ եւ շիճուկներ օգտագործեք, որոնք կօգնեն վերականգնել մաշկի պաշտպանական ֆունկցիաները։
  3. Խուսափեք ագրեսիվ միջոցներից. սքրաբները, թթվային պիլինգը եւ ռետինոլը առաջին 3-5 օրերին խիստ արգելված են։

Արդյո՞ք այն այդքան անհրաժեշտ է

Դերմապլանինգը իսկապես արդյունավետ միջամտություն է, եթե այն իրականացնի պրոֆեսիոնալը։ Այն մաշը դարձնում է անհավանական հարթ, բարելավում է տեքստուրան եւ ապահովում ակթարթային վիզուալ էֆեկտ։ Սա հիանալի ընտրություն է, եթե ցանկանում եք կատարյալ տեսք ունենալ կարեւոր միջոցառման ժամանակ կամ պարզապես «երես տաք» ձեր մաշկին։

Սակայն կարեւոր է հիշել. չարժե վազել մոդայի հետեւցի, եթե հակացուցումներ կան։ Միջամտությունից առաջ խորհրդակցեք կոսմետոլոգի հետ, որպեսզի գնահատեք, թե որքանով է այն հարմար ձեզ։

«Գեղեցկությունն առաջին հերթին ձեր մասին հոգալն է, ոչ թե թրենդների հետեւից վազելը»,- հիշեցնում է Արմինեն։ Եթե դուք վաղուց մտածել եք դերմապլանինգի մասին, սկսեք մասնագետի հետ խորհրդակցելուց։ Չէ՞ որ փայլող մաշկը միայն էսթետիկա չէ, այլեւ որակյալ խնամքի նշան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search