Դերմապլանինգը միջամտություն է, որի մասին այսօր խոսում է ողջ բյութի-աշխարհը։ Այն խոստանում է մաշկը դարձնել հարթ, փայլող եւ թարմ։ Շատերի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քերի Վաշինգտոնը եւ Էշլի Գրեմը, որոնք բացահայտ խոստովանում են, որ սիրահաված են այդ տեխնիկային։ Բայց արդյո՞ք ամեն բան այդքան հարթ է։ Փորձեցինք պարզել դա եւ հասկանալ, թե ում է այն ավելի հարմար, եւ որն է գաղտնիքը։
Դերմապլանինգ. ի՞նչ միջամտություն է սա
Դերմապլանինգը մաշկի խնամքի պրոֆեսիոնալ տեխնիկա է, որը ենթադրում է աղվամազերի եւ էպիդերմիսի վերին կարծրացած շերտի հեռացում հատուկ նշտարի օգնությամբ։ Բայց մի շտապեք այն զուգորդել մի ինչ-որ արմատական բանի հետ, միջամտությունը կատարվում է նրբորեն, առանց ցավի եւ ակնթարթային էֆեկտով։
Ի՞նչ կստանաք միջամտությունից.
Կատարվում է ընդամենը 30 րոպեում, եւ մաշկն անմիջապես ավելի թարմ, հավասար եւ փայլող է դառնում։
Ինչո՞ւ է այն այսքան տարածված դարձել
Մաշկի խնամքի արեւելյան փիլիսոփայությունը վաղուց շեշտադրել է հարթ, «ճենապակե» մաշկը։ Ճապոնուհիները տարիներ շարունակ օգտագործում են դերմապլանինգին նմանվող մեթոդիկաներ։ Այսօր տեխնիկան զավթել է Արեւմուտքը աստղերի շնորհիվ։
Քերի Վաշինգտոնը եւ Էշլի Գրեմը բացահայտ ասում են, թե ինչպես է դերմապլանինգն օգնում իրենց մաշկին անթերի լինել վառ սոֆիտների տակ կամ կարեւոր միջոցառումներից առաջ։ Այդ միջամտությունը նրանց գաղտնի օգնականն է կատարյալ կերպարի համար։
Ո՞ւմ է հարմար դերմապլանինգը
Չնայած ունիվերսալությանը՝ այս միջամտությունը բոլորին չէ, որ հարմար է։ Պարզենք կարեւոր պահերը.
- Կատարյալ թեկնածու.
Դերմապլանինգը իսկական փրկություն կլինի, եթե դուք ունեք.
աղվամազեր, որոնք վիզուալ առումով ծանրացնում են դեմքը։
գունատ մաշկ։
պիգմենտացիա կամ մանր կնճիռներ, որոնք փորձում ես ավելի աննկատ դարձնել։
- Երբ է ավելի լավ հրաժարվել.
Երբ ակտիվ բորբոքում ունեք (օրինակ՝ ակնե), վարակիչ ցաներ կամ հիպերզգայուն մաշկ, դերմապլանինգը հակացուցված է։ Միջամտությունը կարող է վատացնել վիճակը։
Տնային դերմապլանինգ. ռիսկերը եւ իրականությունը
Շատերը փորձում են կրկնել միջամտությունը տանը՝ ոգեւորվելով TikTok-ի կամ ինսթագրամի տեսանյութից։ Օգտագործում են մեկանգամյա ածելիներ՝ հուսալով ստանալ սրահի էֆեկտը։ Սա ամենատարածված սխալներից մեկն է, որը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։
Ինքնուրույն դերմապլանինգի ռիսկերը.
«Դեմքը ձեր այցեքարտն է,- ընդգծում է կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը։- Դերմապլանինգը պետք է կատարի միայն պրոֆեսիոնալը։ Դա պարզապես խնամքի միջամտություն չէ, այլ աշխատանք մաշկի հետ, որը հատուկ հմտություններ եւ պայմաններ է պահանջում»։
Ինչպե՞ս խնամել մաշկը միջամտությունից հետո
Մաշկի դերմապլանինգից հետո այն հատկապես խոցելի է, ուստի կարեւոր է հետեւել խորհուրդներին.
Արդյո՞ք այն այդքան անհրաժեշտ է
Դերմապլանինգը իսկապես արդյունավետ միջամտություն է, եթե այն իրականացնի պրոֆեսիոնալը։ Այն մաշը դարձնում է անհավանական հարթ, բարելավում է տեքստուրան եւ ապահովում ակթարթային վիզուալ էֆեկտ։ Սա հիանալի ընտրություն է, եթե ցանկանում եք կատարյալ տեսք ունենալ կարեւոր միջոցառման ժամանակ կամ պարզապես «երես տաք» ձեր մաշկին։
Սակայն կարեւոր է հիշել. չարժե վազել մոդայի հետեւցի, եթե հակացուցումներ կան։ Միջամտությունից առաջ խորհրդակցեք կոսմետոլոգի հետ, որպեսզի գնահատեք, թե որքանով է այն հարմար ձեզ։
«Գեղեցկությունն առաջին հերթին ձեր մասին հոգալն է, ոչ թե թրենդների հետեւից վազելը»,- հիշեցնում է Արմինեն։ Եթե դուք վաղուց մտածել եք դերմապլանինգի մասին, սկսեք մասնագետի հետ խորհրդակցելուց։ Չէ՞ որ փայլող մաշկը միայն էսթետիկա չէ, այլեւ որակյալ խնամքի նշան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ