Օրերս տեղի ունեցել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Jamais» («Երբեք») երգի և տեսահոլովակի փակ նախադիտումը: Այն իրականացվել է մաեստրոյի հոբելյանի շրջանակում՝ Կառավարական հանձնաժողովի որոշմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հրաչյա Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ:
Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը: Նախագծում ընդգրկված են 10 հայտնի արտիստներ Ֆրանսիայից և Հայաստանից՝ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան, Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան և Էրիկ Կարապետյան:
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը ներկայացրել է երգի ստեղծման պատմությունը՝ նշելով, որ այն գրվել է Շառլ Ազնավուրի մահից մի քանի ամիս անց, երբ կոմպոզիտորը կարդացել էր նրա պատմություններից մեկը: «Այդ պատմությունն ինձ խորապես ոգեշնչեց, և ես հասկացա, որ այն կարող է միշտ ոգեշնչման ու չհանձնվելու աղբյուր լինել արվեստագետների համար: Այստեղից էլ ծնվեց «Jamais» երգը»,- ասել է Շուշան Սարգսյանը:
«Ամեն ինչ պետք է լիներ լայն և ընդգրկուն՝ ինչպես Շառլ Ազնավուրի արվեստն ու փիլիսոփայությունը: Այս երգը չէր կարող սահմանափակվել մեկ երգչի կատարմամբ: Այստեղ խտացված է իմ ողջ սերն ու ակնածանքը նրա արվեստի, կերպարի ու մեծության հանդեպ՝ հարգանքի տուրք տալով իրական հայի ազնվագույն տեսակին»,- շեշտեց նա:
Երգի գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, իսկ ձայնագրման և նկարահանման աշխատանքները՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Նախագիծը շարունակում է հայ-ֆրանսիական համագործակցության բարի ավանդույթները, որի հիմնադիրներից էր նաև մեծ շանսոնյեն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:21, 11 նոյեմբերի
«Ուզում եմ ջենթլմեն լինել». Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ չի կարողանում պատրաստել և մեքենա վարել20:35, 11 նոյեմբերի
Հինգ տարվա գաղտնի սեր և հարսանիք վրացի օպերային երգչի հետ. Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի