Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը մեկ հարկի տակ կհամախմբի իր երաժշտության երկրպագուներին՝ դեկտեմբերի 14-ին Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում հանդես գալով բացառիկ համերգային ծրագրով, որի շրջանակում կհնչեն հին ու նոր ստեղծագործություններ։
Երգչուհին, որ երկար տարիներ ելույթ էր ունենում տարբեր երաժիշտների նվագակցությամբ, այս համերգին բեմում միայնակ կլինի։ «Որոշեցի վերադառնալ իմ ելույթների նախնական ձևաչափին, քանի որ այդպես ավելի ազատ եմ, բայց երգերից հինգի կատարման ընթացքում ինձ հետ բեմում կլինի ֆլեյտահար Նարեկ Ավագյանը։ Երգելու եմ վերջին տարիներին գրված երգեր, ավելի վաղ շրջանում ձայնագրած գործեր, կլինեն նաև ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ կհնչեն»,-նշում է Լիլիթ Պիպոյանը։

Նրան դուր են գալիս մտերմիկ, ջերմ և արվեստային մթնոլորտում կազմակերպված համերգները։ Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը հենց այդպիսի վայր է, որի տարածքը փոքր չէ։ Համերգը նախատեսված է հարյուր հանդիսատեսի համար։ Պիպոյանի խոսքով՝ իր համար կարևոր է ոչ թե հանդիսատեսի թիվը, այլ՝ միջավայրը։
«Նաև ճարտարապետ եմ, իմ հայրը նկարիչ էր, ուստի կերպարվեստ շատ եմ սիրում։ Ձիթողցյանի արվեստանոցն ինձ շատ է գրավում»,-ասում է Պիպոյանը։
Երաժշտասերները սովոր են երգչուհուն տեսնել կիթառի ընկերակցությամբ, բայց համերգին նա հանդես կգա դաշնամուրի ուղեկցությամբ, քանի որ նաև դաշնակահար է ու լավ է տիրապետում գործիքին և միշտ ազատ է նրա առաջ։
«Այս համերգը բացառիկ է։ Նման համերգի մարդիկ վաղուց չեն եղել, որովհետև այն ազատության աստճանը, որ լինելու է, վաղուց չի եղել. իմպրովիզացիոն ազատություն եմ ինձ տալու, խոսքի ազատություն, երաժշտության իմաստով՝ ևս։ Երգացանկը ևս բացառիկ գեղեցիկ է։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ինձ հետ, թող այս համերգը բաց չթողնեն, որովհետև սրա նմանը շատ տարիներ չի եղել»,-հավաստիացնում է Լիլիթ Պիպոյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ