Արամ Խաչատրյան համերգասրահի մուտքից սկսած քաղաքը ջազ էր լսում: Կարմիր գորգ, Երեւանի խորհրդանիշ դարձած հյուրեր, որոնք ճեմասրահից սկսած ջազի հնչյունների ներքո մտնում են համերգասրահ… Առիթն ավելի քան պատկառելի է՝ Երեւանի սրտի լեգենդար ջազմենի՝ Լեւոն Մալխասյանի ընկերները նրա ծննդյան 80-ամյակին ընդառաջ հանդես են գալիս նրան նվիրված հոբելյանական համերգով: Համերգը կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը»:
«Այսօր այն օրն է, որ կարող ենք մենք միմյանց շնորհավորել մաեստրոյին շնորհավորելուց առաջ, որովհետեւ այսօր ունենք հնարավորություն միասին ներկա գտնվելու մեր քաղաքի ներկան պայմանավորող, մեր քաղաքն անձնավորող, դրան գույն տվող մարդկանցից մեկի ծննդյան օրվան»,-իր խոսքում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մաղթելով, որ Երեւանը երկար տարիներ վայելի Լեւոն Մալխասյանի ներկայությունը: Անդրեասյանը նախարարության կողմից Մալխասյանին հանձնեց ոսկե հուշամեդալ:
Մեծն ջազմենին նվիրված համերգին ներկա էին վարապետի տիկին Աննա Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արվեստի ու մշակույթի ոլորտում հայտնի մարդիկ:
Հոբելյանական համերգի շրջանակներում արտերկրից Հայաստան էին ժամանել մի շարք երաժիշտներ։ Համերգին նաեւ իրենց կատարումներով հանդես եկան հայազգի արտիստներ, երաժիշտներ՝ Լեւոն Մալխասյան տրիոն, Գարիկ Սարիբեկյան տրիոն, Արեգ Առուստամյան տրիոն, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։
Համերգային երեկոն տեղի ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի/գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան/ եւ Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան/ մասնակցությամբ:
Երեկոյի երաժշտական համարները, պարբերաբար, ընդհատվում էին մաեստրոյին ուղղված շնորհավորական տեսաբացիկներով՝ մաղթանքներ, հումորային պատմություններ եւ ջերմ խոսքեր: Մալխասյանին յուրաքանչյուրը ճանաչում է յուրովի, սակայն կա մի բնութագիր, որը բոլորն են տալիս՝ նա Երեւանն է, իսկ Երեւանը նրա մեջ է:
«Երեւանն իմ ծննդավայրն է, իմ հայրենիքն է… Ինձ համար Երեւանը մնացել է իմ անանցնող կուռքը, որն ինձ միշտ ձգում է: Սա, պարզապես, հայրենասիրություն չէ, սա ուրիշ բան է: Ես շատ երկրներում եմ եղել, բայց 13 օրից ավել չեմ կարողացել ուրիշ տեղ մնալ: Գործիս բնույթն այնպիսին է, որ չեմ կարողանում շուտ վերադառնալ տուն, եւ երբ ինձ հարցնում են՝ որտեղից ես գալիս, ասում եմ՝ Երեւանից: Քիչ ա, որ Երեւանը դու սիրես, Երեւանն էլ պիտի քեզ սիրի»,-ասում է Երեւանի սիրելի Մալխասը, իսկ հանդիսատեսը նրա ամեն մի խոսքն ու նոտան հաստատում է հոտընկայս ու բուռն ծափահարություններով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Պարույր Մարկոսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ