Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Անճանաչելի» դիմահարդարումը գրավել է TikTok-ը

20:19, 15 հունվարի

«Անճանաչելի» դիմահարդարումը գրավել է TikTok-ը։ Նպատակը դրամատիկ կերպարանափոխությունն է, որը դիմահարդարման միջոցով ձեզ բոլորովին այլ մարդու տեսք կտա։ 

Ամեն ինչ վերին, բայց զարմանալիորեն նուրբ գլամուրի մասին է, մթնոլորտ, որը հիշեցնում է 2016թ. հեղուկ երեսպատման եւ ստվերաներկերի դրամատիկ համադրությունը եւ փոշի «թխելու» տեխնիկան: Ահա թե ինչպես ստանալ այդ ինտենսիվ փայլը Նիկի Անդրեայից:

@nicki_andrea I call this my “you’re not ugly, you just need to try unrecognizable makeup” tutorial @Kylie Cosmetics @elfcosmetics @about-face beauty @milkmakeup @Lilly Lashes @Ulta Beauty @Lancôme #unrecognizable #unrecognizablemakeup #unrecognizablechallenge #glowup #makeup #snatched #makeuptutorial #baddiemakeup #baddieera original sound -

Սկսեք ձեր աչքերը պատրաստել սպիտակեցնող կաթիլների օգնությամբ՝ դրանք անմիջապես ավելի պայծառ դարձնելու համար: Այնուհետեւ կիրառեք ատլասե երանգով հիմք՝ օգտագործելով վրձին կամ բեյթի-բլենդեր: Լրացուցիչ փայլի համար վերցրեք ձեր մաշկի երանգից մի քանի երանգ ավելի բաց քողարկիչ եւ կիրառեք այն աչքերի տակ, բերանի շուրջը եւ քթի կամրջակին՝ ընդգծելու համար այս հիմնական հատվածները: Դրանից հետո բրոնզի օգնությամբ մոդելավորեք քունքերը, ծնոտի գիծը եւ ճակատը՝ ընդգծելով այտերը, բնական ուրվագիծ ստեղծելու համար: Այնուհետեւ օգտագործեք նույն քողարկիչը, որպեսզի ընդգծեք ձեր այտոսկրերի տակ գտնվող հատվածը՝ հստակ էֆեկտ ստանալու համար:

Հետո վերցրեք սառը երանգով ավելի մուգ ուրվագիծ, քան ձեր մաշկի երանգն է, եւ գիծ քաշեք ձեր քթից ներքեւ, դեպի կենտրոն: Կարող եք նաեւ օգտագործել ուրվագծերը բերանի վերեւում եւ ներքեւում՝ ավելի հստակ տեսք ունենալու համար: Շառագունած տեսք ունենալու համար այտերին քսեք հեղուկ կարմրաներկ, ապա դիմափոշու կարմրաներկ: Այտոսկրերի թեթեւ, հազիվ նկատելի հայլայթերը կհամախմբի ամբողջ տեսքը: Իհարկե, մի մոռացեք ընդգծել հոնքերը։

Այժմ աչքերի համար վերցրեք փափուկ վձրին եւ քսեք սառը երանգը ձեր արտաքին կոպերին: Օգտագործելով ավելի փոքր վրձին՝ կրկնեք սա ներքեւում: Այնուհետեւ վերցրեք հարթ վրձին եւ կիրառեք փայլուն թափանցիկ ստվերաներկի կամ աչքերի երեսպատման շերտ ձեր կոպի վրա՝ լրացուցիչ փայլ ստանալու համար: Դրանից հետո օգտագործեք սեւ հեղուկ մատիտ՝ թարթիչներն ուրվագծելու համար՝ երկարացնելով սլաքը: Ներքին թարթիչները գծեք սեւ մատիտով, որպեսզի խորացնեք տեսքը: Թարթիչների արտաքին անկյուններին ավելացրեք ավելի կարճ կեղծ թարթիչներ։ Վերջապես, ցողեք դրանք սեւ ստվերաներկով, որպեսզի ամրացնեք այս ամենը:

Ինչ վերաբերում է շուրթերին, ուրվագծեք ձեր Կուպիդոնի աղեղը կարմրավուն մատիտով եւ ընդգծեք կենտրոնում: Լրացրեք այս ամենը թափանցիկ, ծավալ հաղորդող փայլով՝ փայլատակող շուրթերի համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search