Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Պետք է ընդունել, որ ես ավելի լավն եմ». Սարիկ Անդրեասյանը պատասխանել է «հեյթերներին»

10:19, 1 փետրվարի

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Դմիտրի Դիբրովի «Միլիոն հարցեր» հաղորդաշարում պատասխանել է «հեյթերներին»։ Այս մասին գրում է Gazeta.Ru թերթը՝ հղում անելով ТНТ հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։

Նա իր հաջողությունը պայմանավորում էր իր ֆիլմերի արտադրությամբ զբաղվող իր երկու եղբայրների եւ կնոջ՝ դերասանուհի Լիզա Մորյակի տաղանդով։ Անդրեասյանի խոսքով՝ հենց դրա համար են իրեն նախանձում նրանք, ովքեր իբր չեն կարող մրցել «լսարանի ուշադրության» համար։

«Ես չեմ կարող ուրիշներին եղբայրներ կամ տաղանդավոր կանայք տալ. Ես չեմ կարող բուժել այս վրդովմունքը: Պարզապես պետք է ընդունեն, որ ես ավելի լավն եմ»,-ասում է Անդրեասյանը։

Անդրեասյանի խոսքով՝ իրեն ատողները երբեք ֆիլմեր չեն դիտում, այլ պարզապես քննադատություն են անում։

2024 թվականի նոյեմբերի սկզբին Նիկոլայ Կարտոզիան Սարիկ Անդրեասյանի «Եվգենի Օնեգին» ֆիլմը համեմատել էր «Խնամակալները» հեռուստասերիալի հետ։ Նա ծաղրել էր՝ նշելով, որ ռեժիսորը նկարահանման հրապարակում է իմացել է, որ «Եվգենի Օնեգինը» պարզապես վեպ չէ, այլ չափածո վեպ։

Անդրեասյանի հայցը Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը գրանցել է դեկտեմբերի 10-ին, իսկ Կարտոզիայիը՝ երկու օր անց։ Երկու պահանջներն էլ կապված են պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հետ։ Անդրեասյանը հայտարարել էր, որ պրոդյուսերը վիրավորել է իր ընտանիքին եւ ազգությանը։

Լուսանկարը՝ KION


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search