Օրերս ավարտին մոտեցավ Armflix հարթակի «Եթե ես կրկին պարեմ» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր հերոսին՝ Արմենին, մարմնավորում էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։ Մի շարք օպերային ներկայացումներով, այդ թվում լեգենդար Սպարտակի դերով հայտնի Րաֆֆին, որին հեռուստադիտողը ճանաչում է նաեւ գովազդային հոլովակներից, առաջին անգամ էր նկարահանվում հեռուստանախագծում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարողն ասաց՝ առաջնահերթ տպավորվել է սցենարով, այնուհետեւ հոգեհարազատ գծեր գտել հերոսի մեջ ու մեծ պատասպանատվությամբ է մոտեցել առաջարկին ու դերին։

«Առաջարկը ստացա ֆիլմի ռեժիսոր Հայկ Վարդանյանից։ Երբ նա հակիրճ ներկայացրեց ֆիլմի սցենարը, այն միանգամից տպավորեց ինձ՝ բալետի արտիստը, որը վիրավորվել էր ու դարձել հաշմանդամ․․․ Այդպես պայմանավորվեցինք ու հանդիպեցինք բոլոր պայմաններն ավելի մանրամասն հասկանալու համար։ Բնականաբար, ինձ արդեն հետաքրքրել էր գաղափարը ու ես սիրով համաձայնվեցի նկարահանվել»,-պատմեց պարողը,-«Ինձ համար ռիսկային չէր այս առաջարկն ընդունելը, քանի որ ես ամեն մի ռիսկային քայլի խելամտորեն եմ մոտենում։ Սակայն երբ ֆիլմի վերջում խոսեցինք ռեժիսոր Հայկի եւ ֆիլմի պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանի հետ, նրանք ասացին, որ իրականում ռիսկային էր իմ՝ ֆիլմում նկարահանվելը, քանի որ ես դերասանական կրթություն չունեմ, եւ երբ հետհայացք նետեցի, հասկացա, որ դրա համար էինք մենք ամեն օր անդադար փորձեր անում իմ եւ դերասանուհիների հետ, մինչեւ որ նկարահանումներից երկու օր առաջ գլխավոր հերոսուհու դերում հաստատվեց Էլեն Սաֆարյանը։ Էլենի հետ առաջին անգամ հանդիպել ենք հենց նկարահանումների առաջին օրը, սակայն ընթացքն այնպես գնաց, ասես մենք միմյանց արդեն ճանաչում էինք ու փորձ էինք արել։ Էլենը շատ պրոֆեսիոնալ էր մոտենում գործին, ու նրա հետ աշխատելը շատ հեշտ էր»։

Խոսելով նկարահանումների, ձեռքբերումների ու իր տպավորությունների մասին՝ Րաֆֆին հավելեց․
«Ես ծանոթացա հրաշալի անձնակազմի ու լավ մարդկանց հետ, լավ ընկերներ ձեռք բերեցի, լավ տպավորություններ, վարպետություն, որովհետեւ աշխատել եմ պրոֆեսիոնալ անձնակազմի հետ։ Այս նախագիծն ինձ ծանոթացրեց ֆիլմաշխարհի հետ եւ մեկուկես ամիս տեւած նկարահանումների ընթացքում ես կտրվել էի իրականությունից։ Կյանքում էլ մտել էի իմ կերպարի մեջ, քանի որ նրա բնավորության գծերն ինձ հոգեհարազատ են»։

Նրա խոսքով՝ սկզբում նման կերպարի մարմնավորլը դժվար էր, քանի որ ինքն էլ բնավորությամբ շատ բռնկուն է, «Բայց ես կարողանում եմ ինձ կառավարել ու բաց թողնել։ Առաջին օրն ինձ համար փոքր-ինչ դժվար էր, բայց Սերգեյն ու Հայկը կարողանում էին ինձ ճիշտ ուղղություն ցույց տալ եւ ճիշտ մետեցմամբ արթնացնել իմ մեջ այն, որով կարողանում էի մարմնավորել Արմենի կերպարը։ Երբ առաջին անգամ նստեցի սայլակին, ես հասկացա, որ տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ, միգուցե, ընկերանում են այդ սայլակի հետ․․․»,-ասաց օպերային թատրոնի առաջատար պարողը՝ հավելելով, որ շատ դրական նամակներ է ստանում նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանցից, որոնք նշում են, որ կերպարը մոտիվացնող է, եւ նշում, որ սպասում են ֆիլմի նոր եթերաշրջանին։

«Խաղիս վերաբերյալ դրական արձագանքներ եմ ստացել տարբեր հարթակներում, բայց ոչ միայն իմ, այլեւ ամբողջ անձնակազմի աշխատանքի վերաբերյալ։ Շատերը, նույնիսկ, համեմատականներն էին տանում «Me Before You» եւ «1+1» ֆիլմերի հետ։ Այո, նմանատիպ գծեր կան, բայց ընդհանուր գծեր կան նաեւ այլ ֆիլմերի միջեւ։ Առհասարակ թե ֆիլմերը, թե ներկայացումները կարող են մեկը մյուսի հետ ընդհանրություններ ունենալ, բայց «Եթե ես կրկին պարեմ»-ի սցենարը գրել էր Անի Մաղաքյանը, եւ այն ուներ իր առանձնահատկությունը, կերպարները, զարգացումը, իր ասելիքը, որի մեջ կային տարբեր ուսուցողական մոտեցումներ եւ, նույնիսկ, սոցիալական խնդիրներ»։

Այժմ դերասանը Եվրոպայում է, շրջագայում է France Concert ընկերության հետ՝ հանդես գալով «Մարդուկ-Ջարդուկ» եւ «Կարապի լիճ» ներկայացումները, որոնցում հանդես է գալիս գլխավոր դերում։
«Բայց ես չեմ հեռացել մեր թատրոնից, ամռանը վերադառնալու եմ եւ շարունակելու եմ կերտել դերեր իմ հարազատ թատրոնում»,-նշեց դերասանը՝ հավելելով, որ արդեն ունի նոր ֆիլմի առաջարկ․ «Շուտով կլինեն քննարկումներ եւ պարզ կդառնա, թե ինչ է առաջիկայում սպասվում»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Րաֆֆի Գալստյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»