Անահիտ Ադամյանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում հանդես կգա 03 համարի ներքո։ Երգչուհին մասնակցում է «Tiny Little Boo» երգով, որը հեղինակել է Նիկ Էգիբյանի եւ կրտսեր եղբոր՝ Բորիս Ադամյանի հետ։ Երգչուհին նշում է՝ իր երգի միջոցով ցանկանում է յուրաքանչյուր աղջկա մեջ ինքնավստահություն ու իրենց հանդեպ սեր սերմանել։
Անահիտն ասում է, որ պատահական է իմացել մրցույթի մասին, լսել է մտերիմներից, ովքեր համացանցում կարդացել էին, թե ինքը մասնակցելու է «Եվրատեսիլին»։
«Իրականում ես շատ ուշ եմ իմացել այս մրցույթի մասին, այն էլ նրա շնորհիվ, որ իմ ընտանիքի անդամներին՝ մայրիկիս, հայրիկիս շատերն էին հարցնում՝ արդյոք ճի՞շտ է, որ ես մասնակցում եմ, որ ես եմ գնալու «Եվրատեսիլ», ինչ-որ եզրակացություններ էին անում, որոնք իրական չէին, ու մտածեցինք, որ եթե խոսակցություններ կան, ինչո՞ւ չմասնակցեմ։ Իրականում ինքս էլ շատ էի ուզում, ու սպասում էի, որ լիներ նմանատիպ մրցույթ, որին կարող էի գալ ու մասնակցել»,-պատմում է նա։ Անահիտը նշում է՝ այնուհետեւ Նիկ Էգիբյանի հետ սկսել են զբաղվել երգի արտադրությամբ, որից հետո իրենց միացել է նաեւ եղբայրը՝ գրելով երգի խոսքերը, որոնք մի փոքր մշակել են ու ներկայացրել մրցույթին։
«Շատ հետաքրքիր համագործակցություն էր, ես ամբողջությամբ վայելել եմ աշխատանքային գործընթացը, Նիկի հետ անընհատ քննարկումներ էինք ունենում, փորձում հասկանալ՝ ինչ անել, ինչ ստանալ․․․»,-հիշում է երգչուհին։
«Tiny Little Boo» երգի շուրջ քննարկումները շատ են․ ոմանք երգչուհուն համեմատում են Արիանա Գրանդեի հետ, մյուսները կարծում են, որ այն հեշտությամբ կարող էր մասնակցել նաեւ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին։ Անահիտն ասում է՝ հարգում է յուրաքանչյուրի կարծիքը ու նորմալ է համարում ցանկացած քննարկում։ Անահիտն ու Նիկը երգի մեջ փորձել են ներդնել ամեն ինչ՝ եւ հիթային մեղեդի, եւ վոկալային շեշտադրում։
«Իրականում միակ սպասելիքս այն է, որ հաճույք ստանամ, վայելեմ բեմն ու իմ ելույթը, մնացածը թող Աստված որոշի։ Ես եւ Նիկը երգի մեջ ցանկացել ենք ներառել ամեն ինչ՝ կա եւ ռեփի հատված, կա հիշվող կրկներգ, որը շատերի խոսքով՝ մեկ անգամ լսելուց հետո ամբողջ օրը երգել են, ու դա ինձ համար շատ կարեւոր է, քանի որ մենք հենց այդ էինք ցանկանում ստանալ։ Կան նաեւ բարձ նոտաներ, որոնք շեշտադրում են վոկալը։ Առաջին հայացքից, գուցե, թվա երգը թեթեւ է, ինքն իրեն գովաբանող աղջկա մասին, բայց իրականում ես այնպիսի միտք եմ ցանկացել փոխանցել, որ յուրքանչյուր աղջիկ այն լսելիս, մտածի, որ երգն իր մասին է, որ ինքն ամենասիրունն ու ամենալավն է, որովհետեւ ես գիտեմ, որ շատ աղջիկներ ունեն տարբեր բարդույթներ, ես էլ բացառություն չեմ, ու երգն, առաջին հերթին, ինքնագնահատականի բարձրացման մասին է։
Անահիտը 2016 թ-ին Անահիտ եւ Մերի դուետի շրջանակում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին, նրա խոսքով՝ հենց այդ տարվանից է սկսել երազել «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու մասին։
«Երբ «Մանկական Եվրատեսիլում» մենք երկրորդ տեղը զբաղեցրինք, դա ինձ շատ մոտիվացրեց, եւ մտածեցի՝ երբ տարիքս լրանա, կմասնակցեմ նաեւ մեծերի «Եվրատեսիլին»։ Որքան էլ «Մանկական Եվրատեսիլը» կարեւոր մրցույթ է, մեծերի մրցույթն այլ լրջություն ունի, դրա համար շատ էի սպասում այսպիսի առիթի, որ ելույթ ունենամ թեկուզ «Դեպի Եվրատեսիլին», մանավանդ, որ մասնակիցները շատ ուժեղ են եւ յուրաքանչյուրն իր երգով կարող է մոտենալ մարդկանց սրտերին, եւ ես, ամեն դեպքում, շատ շնորհակալ եմ Աստծուց ու գոհ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցելու այս մրցույթին»,-եզրափակեց երգչուհին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը