Արսեն Գրիգորյանը «Դեպի Եվրատեսիլին» մասնակցում է Կամիլի հետ։ Նա բեմում ամուսնության առաջարկություն կանի սիրելի կերպարին:
Կամիլն Արսենի ստեղծած այն կերպարն է, որով երգիչը մասնակցել է նաեւ 2018 թ-ի «Դեպի Եվրատեսիլին»։ Այս անգամ նրանք ներկայացնելու են Վահրամ Պետրոսյանի եւ Մարիամ Շահինյանի հեղինակած «Will You Marry Me?» երգով։
«Եթե ասում են՝ հումորում ճշմարտության տարր կա, ապա այս պարագայում իմ ճշմարտության մեջ հումոր կա։ Ես այդպես եմ տրամադրված, մեր թիմն այդպես է աշխատել երգը ստեղծելիս։ Կարծում եմ՝ սա այն երգն է, որը կհասնի սրտից սրտին․ այն ուղիղ է, հստակ է, թե ինչի մասին է, եւ կարծում եմ՝ այն կմնա մարդկանց սրտերում։ Իսկ եթե մարդիկ իրար առաջարկություն կանեն հենց այս երգի ներքո, ես միայն ուրախ կլինեմ»,-ասում է Արսենը։
Արսենի խոսքով՝ Կամիլը վերադարձել է նոր՝ փոփոխված տարբերակով։ Մրցույթին նա մասնակցել է «հենց Կամիլի խորհրդով»։
«Քանի որ մեկ անգամ արդեն մասնակցել եմ «Դեպի Եվրատեսիլին» Կամիլի կերպարով, այս անգամ, երբ Կամիլն ինձ առաջարկեց իր հետ դուետով հանդես գալ, ես, բնականաբար, չկարողացա մերժել նրա առաջարկը, որովհետեւ Կամիլին շատ եմ սիրում։ Զգացողություններս հիմա երկակի են եւ շատ մեծ ոգեւորություն կա, որովհետեւ Կամիլը 2018-ին էլ տեսնում էր իրեն այդ բեմում, եւ ես ուրախ եմ, որ սա եւս մեկ հնարավորություն է նրա համար, ու ես էլ, որպես արտիստ, մասնակիցն եմ այս ամենի»,-կեսկատակ ասում է Արսենը՝ հավելելով՝ Կամիլն, ինչպես միշտ, կզարմացնի իր անկանխատեսելիությամբ։
«Կամիլը միշտ անկանխատեսելի է եղել իր դրսեւորումների մեջ՝ պահ է եղել, որ մի փոքր գեր է եղել, պահ է եղել, որ մարմնի որոշ մասեր շատ ճոխ են եղել, հիմա նա տրանսֆորմացիայի է ենթարկվել՝ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների, նա հիմա այն էտապում է, որ ամբողջությամբ նվիրված է իր ամուսնական կյանքին եւ խնդրում է հարգել դա (ծիծաղում է)»։
Ի՞նչ է սպասվում «Դեպի Եվրատեսիլի» բեմում․ այս հարցի պատասխանը հետաքրքրում է շատերին։ «Աշխատում եմ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ․ եւ նա շատ հետաքրքիր լուծում է տվել Կամիլի ներկայության համար՝ թե ինչպես են նրան տեսնելու բեմում, համենայն դեպս կարող եմ ասել՝ շատ բեմական լուծում ենք գտել»։
Արսենը չի ուզում կասկածել իր եւ Կամիլի համատեղ ուժերին, բայց ասում է՝ անկախ մրցույթի արդյունքից՝ ինքը չի դադարի զարմացնել իր հանդիսատեսին։
«Բնականաբար շարունակելու եմ ստեղծագործել, որովհետեւ ես ծնված եմ դրա համար, դա է իմ կյանքը, բայց ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ «Եվրատեսիլ 2026»-ը Հայաստանում տեսնելու»,-հավելում է նա։
«Դեպի Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արսենն ու Կամիլը ելույթ կունենան 10-րդ համարի ներքո։ Մրցույթի հաղթողը կորոշվի ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը