«Daqueenation»` այսպես է կոչվում այն երգը, որով «Դեպի Եվրատեսիլ 2020»-ի հաղթող Աթենա Մանուկյանն այս անգամ կմրցի Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու համար։ Արդյոք հաջողությունը կրկին կժպտա՞ նրան՝ պարզ կդառնա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցույթի ժամանակ, որտեղ 12 մասնակից կպայքարի «Եվրատեսիլ 2025-ում» ներկայանալու համար։
Երեկոյի ընթացքում հունահայ երգչուհին հանդես կգա 12-րդ համարի ներքո՝ եզրափակելով համերգը: Լրագրողների հետ կարճ զրույցում երգչուհին քննարկել է իր երգը, այն ուղերձը, որը ցանկանում է փոխանցել, ինչպես նաեւ խոսել է մրցույթից իր ակնկալիքների մասին։
«Երբեմն պարզապես զգում ես, որ ժամանակը եկել է․ ճիշտն ասած, ես այս երգը ստեղծել էի 2020 թվականից՝ COVID-ի համաճարակից հետո: Ես միշտ փնտրում էի այն թողարկելու ճիշտ ժամանակն ու հասկացա, որ միայն «Եվրատեսիլի» համար պիտի թողարկեմ այն: Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասում է նա:
Աթենայի խոսքով՝ իր երգն ունի հստակ ուղերձ, որն ընդգծում է քրտնաջան աշխատանքի կարեւորությունը մարդու ձեւավորման գործում։ «Այն թեթեւության, տարբեր մարտահրավերների հաղթահարման եւ երբեք չհանձնվելու ուժեղ ուղերձ ունի»:
Երգչուհին հիշում է, որ իր կյանքը միշտ հագեցած է եղել երաժշտությամբ, եւ դեռ փոքր տարիքից բախվել է բազմաթիվ մարտահրավերների ու խոչընդոտների։
«Չնայած իմ կարիերայի լավ կամ վատ իրավիճակներին, ես երբեք չհրաժարվեցի այն ամենից, ինչ ինձ վիճակված էր անել: Հատկապես այս ոլորտում հաջողության հասնելու համար կապեր եւ մեծ գումարներ են պետք, իսկ երբ ես սկսեցի, փող չունեի, օգնող չունեի և ընդհանրապես կապեր չունեի: Ես սկսեցի զրոյից: Այսպիսով, ես պետք է ամեն ինչ ստեղծեի ինքնուրույն»:
Ինչ վերաբերում է փետրվարի 16-ի շոուն եզրափակելուն, Աթենան ասում է՝ իր համար նշանակություն չունի, թե որ համարի ներքո է հանդես գալու, նա այլ բան է կարեւորում․ «Չեմ կարծում, որ հերթականությունը կարեւոր է: Միակ բանը, որ կարեւոր է, այն է, թե ինչ ես դու առաջին հերթին տալիս եւ ինչ են ստանում մյուսները»,-հավելում է նա։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին