Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Կարծում եմ՝ մեր երգը շատ համապատասխան է եվրատեսիլյան ֆորմատին»․ Անահիտն ու Գասոյան՝ իրենց դուետի ստեղծման ու «Եվրատեսիլ»-ին մասնակցելու շանսերի մասին

21:03, 15 փետրվարի

«Wild»` վայրի․ այսպես է կոչվում Անահիտ Հակոբյանի եւ Գասոյայի (Գոռ Ասոյան) զուգերգը, որով երգիչները մասնակցում են «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին։ Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (tokionine), խոսքերը Գասոյան հեղինակել է Մայա Սինանյանի հետ։ Արտիստների դուետը ստեղծվել է «Դեպի Եվրատեսիլի» համար, սակայն հետագա համագործակցությունն էլ չեն բացառում։ 

«Համագործակցության առաջարկը ստացել եմ Մհեր Բաղդասարյանի կողմից։ Թեեւ նախորդ հարցազրույցներիս ժամանակ ասել էի, որ առայժմ վերականգնվում եմ «Նոր ալիք» մրցույթից (Անահիտը մրցույթի 2024 թ-ի հաղթողն է․ հեղ․) եւ մտադրություն չունեմ մասնակցելու «Եվրատեսիլ»-ին, անկեղծ ասած՝ Միացյալ Նահանգներ մեկնելուցս հետո շատ բան փոխվեց։ Ես եւ Գոռը հանդիպել ենք այնտեղ՝ «Դոլբի» թատրոնում։ Միանգամից հասկացանք, որ հետաքրքիր արտիստական էներգիա կա մեր մեջ, եւ կարծում եմ՝ բեմում մեր էներգիաները շատ գեղեցիկ կարող են ձուլվել, իսկ Հայաստանը, կարծես, իր պատմության մեջ «Եվրատեսիլ»-ում դեռ չի ունեցել աղջիկ-տղա դուետ։ Մեր երգը ռեգետոն եւ փոփ ժանրերում է, մեծ հույս ունենք, որ կսիրվի հայ լսարանի կողմից»,-ասում է Անահիտը։

Խոսելով երգի հաղորդագրության մասին՝ Գոռը նշում է՝ այն բնութագրում է թե իրեն, թե Անահիտին։

«Երգը մեր կյանքի մասին է, ինքն իրեն կերտող մարդու մասին է, այն մասին, թե ինչպես ես քեզ գտնում վայրի վիճակների մեջ։ Եվ այն շատ մեր մասին է»,-իսկ Անահիտը հավելում է,-«Երգում նաեւ ասվում է այն մասին, որ դու քո ճանապարհը մենակ ես անցնում․ ու այդ ցավի միջով անցնելով, ուղղակի, անպարտելի ես դառնում։ Երգը չկոտրվող մարդու մասին է, որը միշտ առաջ է գնում»։

Երգիչների խոսքով՝ բոլոր 12 մասնակիցներն էլ ուժեղ են, բայց իրենք վստահ են, որ իրենց երգը հենց եվրատեսիլյան շունչ ունի։

«Անկեղծ ասած՝ բոլոր 12 մասնակիցները բավականին տաղանդավոր են, հետաքրքիր երգեր են ներկայացրել, եւ ես կարծում եմ, որ մեր երգը շատ համապատասխան է եվրատեսիլյան ֆորմատին, նաեւ շա հետաքրքիր շոու է լինելու բեմում, ու կարծում եմ՝ մարդիկ կսիրեն դա»,-հավելեց Անահիտը։

«Դեպի Եվրատեսիլը» տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Անահիտն ու Գասոյան հանդես կգան 09 համարի ներքո։ Հաղթողը կորոշվի ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում։ 

Սյունե Առաքեյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search