Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքը՝ իր բոլոր գույներով՝ դժվարություններով ու գեղեցիկ պահերով ներկայացված է «Genetic Production»-ի «Վազեն․ վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմում, որը ստեղծվել է սպարապետի եղբոր դստեր՝ Նոնո Սարգսյանի ջանքերով․ նա հանդիսանում է ֆիլմի գլխավոր պրոդյուսերը։ Ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Խորեն Լեւոնյանը, մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ից։
Սա պարզապես ֆիլմ չէ, սա ֆիլմ է բոլորիս սպարապետի մասին, այսօր՝ փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց Նոնո Սարգսյանը։ Նա հավելեց, որ ժապավենը կտա ոչ միայն հորեղբոր կերպարային, այլեւ կյանքի մի շարք դրվագների բացահայտումներ։
«Այս ֆիլմը գերմարդու մասին չէ, այն ազգային հերոսի մասին է՝ հորեղբոր, ընկերոջ։ Ֆիլմից նաեւ կհասկանաք՝ ինչից էր նա վախենում»,-ասում է սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը։ Նա սպարապետին ներկայացրել է նոր տեսանկյունից՝ ի թիվս մի մի շարք մանրասների՝ պատմելով նաեւ Վազգեն Սարգսյան գրողի մասին։
«Շատերին հայտնի չէ Վազգեն Սարգսյանի մի շատ կարեւոր կողմ՝ դա գրականությունն է։ Ավելին, չեմ կարծում, թե գրական հասարակության շրջանում էլ է առանձնապես հայտնի այդ մասին, ինչի համար ես ափսոսում եմ։ Ուրախ եմ, որ այս ֆիլմը հնարավորություն կտա ծանոթանալու նրա գրականության որոշ պատառիկների, որոնք, ըստ էության, նրա կերպարի մի մասն էին եւ բացում են շատ հետաքրքիր շերտեր նրա մասին՝ որպես գրողի՝ աշխարհի եւ մարդկանց վերբերյալ նրա ընկալնումների մասին»,-ասում է սցենարիստը։
Դերասան Խորեն Լեւոնյանը պատմում է՝ նկարահանումների ընթացքում այնքան է նվիրվել կերպարին, որ, գուցե, շատերին է նեղացրել, քանի որ դերասանն իր ողջ ժամանակը, առողջությունն ու ներուժը դրել է պատասանատու կերպարի մեջ։
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական։ Ես շատ երկար աշխատել եմ կերպարի շուրջ, ու կարելի է ասել՝ շատ նմանություններ եմ գտել։ Իրականում մեր ընտանիքների բարեկամությունը շատ վաղուց է սկսվել՝ իմ պապի հետ, հետագայում էլ ենք շատ շփվել, եւ ես միշտ նմանություններ եմ գտել նրա հետ։ Կարելի է ասել՝ դերասանի կյանքում սա կյանքի դեր է, եւ ես փորձել եմ որքան ուժ ու առողջություն ունեմ դնեմ այս ֆիլմի մեջ՝ փորձելով չկրկնօրինակել, որպեսզի դա պարոդիայի չվերածվի, այլ ավելի լուրջ մոտեցում եմ ցուցաբերել, եւ ստացվեց այն կերպարը, որը կտեսնեք ֆիլմում»,-նշում է նա։
Մարջան Ավետիսյանի համար եւս հեշտ չի եղել։ Նա մարմնավորում է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին։
«Չափազանց բարդ էր պատասխանատվությունն ինձ համար»,-ասում է նա,- «Ինձ շատ կարեւոր կերպար էր բաժին հասել, որը կարեւոր էր ոչ միայն Վազգեն Սարգսյանի ընտանիքի համար, այլեւ հայ ազգի, որովհետեւ իզուր չէ, որ ասում են՝ Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է։ Եթե Խորենին փրկում է նաեւ արտաքին նմանությունը Վազգեն Սարգսյանին, որը ակնհայտ է, իմ դեպքում չափազանց դժվար էր, քանի որ ես ֆիզիկապես նման չեմ իմ կերպարին, բայց հուսով եմ՝ այն հոգեկան ապրումները, որոնք ունեցել եմ իմ կերպարը կերտելիս, կարողացել եմ փոխանցել՝ Գրետա մայրիկի սերն իր ընտանիքի, որդու եւ հայրենիքի հանդեպ»։
Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգեւել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջեւ։ Ֆիլմը հասցեագրված է եւ՛ փոքրին, եւ՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է Հայրենիքն ու նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժեւորումը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են19:36, 5 նոյեմբերի
«Ես խուսափեցի բռնապետ անվանվելուց». Բեռնար Արնոն հումորով պետմել է ճգնաժամերի, մականունների և շքեղության ոլորտի ապագայի մասին18:49, 5 նոյեմբերի
UFC-ի մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը կնկարահանվի Ժան-Կլոդ Վան Դամի նոր մարտաֆիլմում16:18, 5 նոյեմբերի
Ջուդ Բելինգհեմի Calvin Klein ներքնազգեստի գովազդը հաթվածահար է արել Նյու Յորքի երթևեկությունը15:25, 5 նոյեմբերի
Ինչու են Rolex-ը, Audemars Piguet-ը և Patek Philippe-ը վերահսկում 26.6 մլրդ դոլար արժողությամբ օգտագործված ժամացույցների շուկայի 62%-ը14:31, 5 նոյեմբերի
Շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանի հիմնադրած Bozar ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում14:11, 5 նոյեմբերի
Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին. դերասանը նշել է իր վերադարձի պայմանը13:33, 5 նոյեմբերի
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները պահանջել է երկվորյակ քույրերից սեքսով զբաղվել իրար հետ. այլասերված ֆանտազիաներ12:38, 5 նոյեմբերի
Շունն այլանդակել է հոլիվուդյան դերասանուհու դեմքը, երբ նա շտապել է փրկել իր ֆրանսիական բուլդոգին