Գարունը դեռ նոր է սկսվել, բայց զգեստապահարաններն արդեն սկսել են «զովանալ»։ Սա այն ժամանակն է, երբ ուզում ես թեթևություն, բայց առանց ոճը զոհաբերելու։ Եվ եթե ինչ-որ մեկը դեռ մտածում է, թե ինչպես հարմարեցնել սեզոնային թրենդները, հայ մոդայիկներն արդեն խաղադրույքներ են կատարում ինքնավստահ ուրվագծի, ապացուցված դասական տեխնիկայի և մի քանի տպավորիչ դետալների վրա։
Saint Laurent SS25-ը, բայց իրական կյանքում

Թերեզա Բեզիրգանյանի տեսքը ոգեշնչված է Բելլա Հադիդի Saint Laurent SS25 շոուից. կառուցվածքային ուսերով համարձակ ուրվագիծ, որն արտահայտում է վստահություն և ուժ: Դասական ոճի մարմնացում՝ համատեղելով տղամարդկային կտրվածքն ու կանացի սահմանները։ Սև երկարաճիտ կոշիկներ, փոքրիկ գլխարկ, մինիմալիստական զարդեր և փոքրիկ կլատչ՝ ոչ մի ավելորդ բան, պարզապես հստակ գծեր և ճիշտ շեշտադրումներ:

Ինչպես գնալ նորաձևության ցուցադրության և չմոլորվել Փարիզում

Աննա Կարապետյանը գնացել է Փարիզի Նորաձևության շաբաթ և ընտրել մի կերպար, որն անմիջապես ուշադրություն է գրավում։ Այս տեսքի գաղտնիքը կանացիության և համարձակության հավասարակշռությունն է։ Say No More կորսետը, կաշվե ստիլետտո կոշիկները և հավերժական դասական Hermès պայուսակը ոչ միայն իրեր են, այլև լավ համակարգված սխեմա՝ «ինչպես թանկ տեսք ունենալ, բայց ոչ ձանձրալի»: Աննան խաղում է կոնտրաստների հետ, բայց դա անում է այնպես, որ բոլոր տարրերը կարծես մեկ ամբողջություն լինեն։

Street style առանց ծանրաբեռնվածության

Մոնոխրոմը նրանց լավագույն ընկերն է, ովքեր գնահատում են մինիմալիզմը, բայց չեն ցանկանում ձանձրալի տեսք ունենալ: Մարի Ավանեսյանն ամեն օր ընտրում է հարմարավետ, բայց ոճային տարբերակներ՝ մաքուր գծեր, կառուցվածքային ուրվագիծ և խելացի առօրյա հագուստ՝ հանգիստ շքեղության երանգով: Երբ ցանկանում եք լինել ոճային, բայց առանց բարդ համադրությունների, սա այն է, ինչ ձեզ հարկավոր է։

Միլանի Նորաձևության շաբաթ, բայց ձեր սեփական տեմպերով

Լիլիթ Բոյախչյանը գնացել է Միլանի Նորաձևության շաբաթ և ընտրել այնպիսի կերպար, որը հիանալի սազում է նորաձեւության միջոցառումների մթնոլորտին։ Նա ընտրել է կորսետով վերնաշապիկ, որն այժմ իր գագաթնակետին է, և դրան հավելել է սթեյթմենթ աքսեսուարներ՝ Miu Miu չոկեր, Christian Dior ակնոց և եռանկյունաձև Prada պայուսակ: Իսկ ինչ վերաբերում է կոշիկներին՝ դրանք սեփական հավաքածուից են:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ