Փարիզի Նորաձևության շաբաթում, այն օրը, երբ աշխարհը նշում էր Կանանց միջազգային օրը, Նադեժ Վանհին ներկայացրեց իր՝ վերջին տասնամյակի ամենահզոր հավաքածուն՝ «Կաշվե շքեղությունը», որը համատեղում է կանացի ուժը, զուսպ գայթակղությունը և բացարձակ վերահսկողությունը:

Հողածածկ պոդիումը հիշեցնում էր ձիարշավարան՝ ընդգծելով ձիասպորտի մոտիվները, որոնք անքակտելիորեն կապված են ապրանքանիշի ժառանգության հետ: Փայլուն կաշվե վերարկուներ, անթերի կարված տաբատներ, շղարշով կիսաշրջազգեստներ, սրածայր ծայրերով բարձրաճիտ կոշիկներ՝ յուրաքանչյուր մանրուք կրում էր ուժի էներգիա և անսասան վստահություն:

Hermès-ը երբեք այսքան սուր և լակոնիկ տեսք չի ունեցել։ Հավաքածուն կառուցված է մաքուր գծերի, ուրվանկարների և կատարյալ իրագործման վրա: Կաշվե զգեստները խորը V-դեկոլտեներով, զարդարված պերֆորացիաներով, վերաբերում են բրոշի տեխնիկային, իսկ գոտիների վրա բարդ հանգույցներն ու օղակները ասոցիացիաներ են առաջացնում զուսպ գայթակղության արվեստի հետ:

Արտաքին հագուստը հատուկ ուշադրության է արժանի: Կաշվե բաճկոն՝ ընդգծված ուսերով, երկար վերարկուներ, իսկ հետո՝ նույն մոդելը՝ առանձին մեկնաբանությամբ։ Յուրաքանչյուր կերպար կրում է երկակիություն՝ կոշտություն և պլաստիկություն, ուժ և բարդություն, վերահսկողություն և ազատություն:

Խորը սևի, շոկոլադե և կոնյակային երանգների ֆոնի վրա վառ կանաչի շողերը անսպասելի տեսք ունեին, բայց չէին կորցրել իրենց արիստոկրատիան։ Տրիկոտաժե ձեռնոցներ, վերարկուների վրա գցված մեծ չափսերի սվիտերներ, շերտավոր հյուսվածքներ – Hermès-ը խոսում է ոչ տեսանելի, բայց մաշկի վրա զգացվող շքեղության մասին:

Այս հավաքածուն պատկերի նկատմամբ իշխանության, կանացիության հստակ սահմանված բանաձեւի մասին է, որտեղ յուրաքանչյուր շարժում հաշվարկված է, և ամեն մի մանրուք ավելի բարձր է խոսում, քան բառերը:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար