Chopard-ի ոսկերչական իրերի եւ Insofu ժամացույցների նոր շարքը ոգեշնչվել է Insofu զմրուխտից՝ 6 255 կարատանոց չմշակված քարից, որը սկզբում հայտնաբերվել է Զամբիայի Կագեմ հանքավայրում 2010թ.: Այն այդպես է անվանվել (ինսոֆու տեղական բեմբա լեզվով նշանակում է «փիղ») կենդանու կնճիթի նմանության եւ հսկայական չափերի համար, գրել է Robb Report-ը։
2022թ. Chopard-ը ձեռք է բերել անմշակ քարը, եւ համանախագահ, գեղարվեստական տնօրեն Քերոլայն Շոյֆելեին հանձնարարվել է գնահատել, թե ինչպես հսկա քարից կարելի է տպավորիչ ձեւավորում ստանալ պատրաստի զարդերի համար, ինչը հեշտ գործ չէ զմրուխտների պարագայում, որոնք ավելի փափուկ են, ավելի փխրուն եւ, հետեւաբար, ավելի ռիսկային մշակման համար՝ ադամանդի համեմատ:

Զմրուխտը բացահայտում է իր իսկական պոտենցիալը որպես պատրաստի թանկարժեք քար միայն այն բանից հետո, երբ այն հատվում է: Բրենդը Հնդկաստանից բերել է աշխարհի թանկարժեք քարերի լավագույն վարպետներին՝ այն հատելու համար, որը տեւել է գրեթե մեկ տարի:
Արդյունքում ստացվել են 850 կարատի զմրուխտ քարեր եւ 16 բարձրարժեք ոսկերչական զարդերից բաղկացած հավաքածու: Դրանք ներառել են արտ-դեկոյից ոգեշնչված չոկերներ, երկար, ծորացող վզնոցներ եւ նուրբ մարգարտյա մանժետով ապարանջան՝ զարդարված զմրուխտե տերեւներով: Բայց ծրագրի մեխը կախազարդն է փղի ձեւով, ավելի քան 50 զրմուխտներով՝ տարբեր ձեւավորմամբ եւ տարբեր չափերի, ադամանդներով եւ երկար շթղաներով զարդարված, որը փոխակերպվում է նաեւ ճարմանդի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին15:10, 24 հոկտեմբերի
Թիմոթի Շալամեն հրաժարվել է դիտել Victoria's Secret-ի մոդելներին՝ ողջ ուշադրությունը սևեռելով Քայլի Ջենների վրա. դերասանի արձագանքը վիրուսային է դարձել14:20, 24 հոկտեմբերի
Եղիսաբեթ II թագուհին Հելեն Միրենին ներկայացրել է շեյխին, սակայն նա չի ճանաչել դերասանուհուն13:49, 24 հոկտեմբերի
Ինչու՞ Թոմ Քրուզը հարվածեց Ջեք Նիկոլսոնին13:15, 24 հոկտեմբերի
«Ես գիտեմ, թե որտեղ ես դու». Ջոն Բայդենի որդուն կասկածում են մարմնավաճառուհուն սպառնալու մեջ12:12, 24 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ բացահայտ խոսել է Լյուիս Հեմիլթոնի հետ իր հարաբերությունների մասին. «Ես շատ, շատ երջանիկ եմ»11:19, 24 հոկտեմբերի
3 միլիոն դոլար արժողությամբ Rolex, 200,000 դոլար արժողությամբ Hermès պայուսակ և 7 կարատանոց ադամանդ. Քարդի Բին իր ծննդյան օրը շքեղ նվերներով է պատել ինքն իրեն