Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը Berliner Klavierfesttage փառատոնին

14:05, 11 մարտի

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին:

Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գևորգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

att.42xyP7XnKrjAffvKQ4R06vM3TO9ktsfgO61qElOvbOY.jpeg (95 KB)

Մարտի 3-10-ը Բեռլինի Արվեստի Համալսարանում անցկացվող այս հեղինակավոր միջոցառումը կնշանարվորվի մարտի 10-ին աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Berliner Philharmoniker-ում կայանալիք մեծ գալա համերգով, որտեղ Էդուարդ Գևորգյանը ելույթ կունենան միջազգային հանդիսատեսի առջև: Այս տարվա փառատոնը համախմբում է երիտասարդ դաշնակահարների աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Չեխիայից և Սերբիայից: Փառատոնի ծրագիրը ներառում է վարպետության դասեր, սեմինարներ, համերգներ և միջազգային կարիերայի ցանց, որոնք նախատեսված են երիտասարդ երաժիշտներին առաջնորդելու դեպի հաջողակ միջազգային կարիերա և նրանց ներկայացնելու համաշխարհային երաժշտական ​​հանրությանը:

Հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանի մասնակցությունը այս նշանավոր միջոցառմանը ոչ միայն արտացոլում է նրա բացառիկ երաժշտական ​​տաղանդը, այլ նաև նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ ցուցադրելով հայ տաղանդը համաշխարհային բեմում:

att.poNsJxbnSfEoc56RiwVISA-TcB_8WisiG0oH8Ev0Lp0.jpeg (103 KB)

Էդուարդի մասնակցությունը հպարտության պահ է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համար, քանի որ արդեն 3 տարի հանդիսանալով Հիմնադրամի կրթաթոշաակառու և մասնակցելով Հիմնադրամի կրթական ծրագրերին, վարպետության դասերին և համերգներին՝ նա էլ ավելի է կարատելագործել իր տաղանդն ու հմտությունները: Այսօր նրա մասնակցությունը նաև վկայում է Հիմնադրամի նվիրվածությունը պատանի տաղանդներին աջակցելուն և ավելի է ընդգծում Հիմնադրամի աճող ազդեցությունը Հայաստանում դասական երաժշտության և մշակութային ժառանգության ապագայի ձևավորման և միջազգային ասպարեզում հայ երաժիշտների առաջխաղացման  գործում:

Berliner Klavierfesttage-ը  համախմբում է աշխարհի ամենավառ երիտասարդ դաշնակահարներին՝ խթանելով մի միջավայր, որտեղ և՛ զարգացող տաղանդները, և՛ կայացած արվեստագետները փոխանակում են մտքերը, ոգեշնչում միմյանց և կիսում իրենց երաժշտությունը աշխարհի հետ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search