«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քիմ Քարդաշյանին խիստ վնասել են նրա երեք անհաջող ամուսնությունները, բայց նա հույսը չի կորցնում  

16:40, 7 ապրիլի

Քիմ Քարդաշյանը պարբերաբար ակնարկում է այն մասին, որ ցանկանում է նորից ամուսնանալ, սակայն երեք անհաջող ամուսնությունները նրան մեծապես վնասել են։ Ինչպես հայտնել է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին, նա այժմ հույս ունի թողնել անցյալը եւ նոր գլուխ գրել իր անձնական կյանքում։

«Քիմը փորձում է իր սխալները դիտարկել որպես կյանքի դասեր, բայց դա չի նշանակում, որ նա չի ամաչում իր երեք անհաջող ամուսնություններից»,- նշել է ինսայդերը:

Քիմն առաջին անգամ ամուսնացել է 19 տարեկանում՝ երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ, որն այդ ժամանակ նրանից մեծ էր 10 տարով։ Հարաբերությունները երկար չեն տեւել, եւ նրանք ամուսնալուծվել են իրենց հարսանիքից ընդամենը երեք տարի անց՝ 2003թ.։

Հետո հաջորդել է Քիմի տխրահռչակ կարճ միությունը Քրիս Համֆրիսի հետ: Նրանք ամուսնացան ծանոթությունից ընդամենը վեց ամիս հետո՝ 2011թ., բայց հետո բաժանվեցին այն բանից հետո72 օր անց, երբ Քիմը ամուսնալուծության հայց ներկայացրեց «անհաշտ տարաձայնությունների» պատճառով։

 Նրա երրորդ ամուսնությունը Քանյե Ուեսթի հետ, պարզվեց, ամենաերկարն էր։ «Stronger» ռեփերի հանրային պոռթկումից եւ շարունակական անկանոն պահվածքից հետո Քիմը ամուսնալուծության հայց ներկայացրեց 2021թ. փետրվարին:

Աղբյուրը նշել է, որ թեեւ Քիմն այժմ հիմնականում կենտրոնացած է իր երեխաների վրա, «նա չի կարող չանհանգստանալ այն մասին, որ երբեք չի գտնի «այն մեկին», ինչը շատ տխուր է, քանի որ դա այն ամենն էր, ինչ նա ուզում էր երեխա ժամանակ՝ հանդիպել իր մարդուն եւ մնալ նրա հետ մինչեւ իր կյանքի վերջը»: «Բայց այդպես չստացվեց, եւ որ ավելի բարդ է այն, թե որքան հրապարակային էին նրա անհաջողությունները»:

 «Նա իսկապես հավատում էր իր բոլոր երեք ամուսնություններին, բայց երեք անհաջողություններից հետո իսկական քաջություն է պահանջվում նորից փորձելու համար»,- բացատրել է ինսայդերը: «Հատկապես Քանյեն, մասնավորապես, անհարթելի սպի է թողել, եւ Քիմը դեռ շարունակում է հաղթահարել դրա հետեւանքները»:

 «Չնայած նա նրան չորս հրաշալի երեխա է պարգեւել, ամուսնությունը վերջնարդյունքում մղձավանջ է դարձել: Այնուամենայնիվ, նա սրտով ռոմանտիկ է, բայց չի կարելի ժխտել, որ նա դեռ պետք է հաղթահարի որոշակի տրավմաներ»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search